Ընթացիկ ծրագրեր

Հայկական Կարմիր խաչի ընկերություն (ՀԿԽԸ)

Ծրագրի անվանումը. «Փախստականների պաշտպանություն և տնտեսական ինտեգրում»

Ծրագիրը միտված է բարելավելու Հայաստանում փախստականների, ապաստան հայցողների և այլ տեղահանված անձանց ապահով միջավայրը և հեշտացնելու մուտքը դեպի տնտեսական ինտեգրում:

Ծրագրի աշխատանքներն իրականացվում են հետևյալ առանցքային առաջնահերթ ոլորտներում. (i) վերադարձելիության կանխարգելում և ՀՀ տարածք մուտքի և ապաստանի գործընթացի բարելավում՝ կարողությունների զարգացման և Հայաստանում սահմանային անցակետերի մոնիթորինգի միջոցով, (ii) դյուրացման և ինտեգրման աջակցություն, ներառյալ փախստականների, փախստականների նման իրավիճակներում գտնվող անձանց և, անհրաժեշտության դեպքում, ապաստան հայցողների տնտեսական ինտեգրումը (iii) Հայաստանում փախստականների և ապաստան հայցողների դեմ սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների (ՍԳՊԲ) կանխարգելում և արձագանքում, (iv) փախստական երեխաների պաշտպանության և ինտեգրման մեխանիզմների առկայության և համապատասխան դեպքերին արձագանքման ապահովում։

Ամրապնդվում է Կառավարության, այդ թվում՝ սահմանապահների և ՀԿ ներկայացուցիչների հետ համագործակցությունը։ Ծրագրի շրջանակում բարձրացվում է սահմանային անցակետերի պաշտոնյաների իրազեկվածությունը և ամրապնդվում հայտնաբերման հմտությունները՝ սահմանային անցակետեր մոնիտորինգի նպատակով այցերի, տեխնիկական աջակցության և կարողությունների զարգացման միջոցառումների միջոցով։ Ի լրումն, ՀԿԽԸ-ն երկրի սահմաններին հանդիպումներ է ունենում հնարավոր ապաստան հայցողների հետ, այդ թվում՝ սահմանային անցակետերում (ՍԱԿ) կալանավորված ապաստան հայցողներին, որի նպատակն է որոշել պաշտպանության ռիսկերն ու կարիքները, և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան մարդասիրական օգնություն ցուցաբերել։ Ինտեգրման միջոցառումները մշակվել են Միգրացիոն ծառայության Ինտեգրման ռազմավարությանը համահունչ։ Համագործակցության մոտեցումը համարվում է ինտեգրման աջակցության միջոցառումների համար ամենակարևորը։ Ինչ վերաբերում է ՄԱԿ ՓԳՀ-ի համար մտահոգության առարկա հանդիսացող անձանց տնտեսական ինտեգրման դյուրացմանը, Ծրագիրը տեղական ինտեգրման ծրագրի համաձայն համապարփակ մոդել է կիրառում՝ տնտեսական ինտեգրման միջամտությունների տրամադրմամբ։ Կրթական և մշակութային ինտեգրման միջոցառումներն ուղղված են ՄԱԱ-ների համար իրենց ներուժի լիարժեք իրացման և զարգացման հնարավորությունների ընդլայնմանը։ Տրամադրվում է նաև տեղահանված բնակչության սոցիալական և հոգեբանական բարեկեցության աջակցություն։

Հայկական Կարմիր խաչի ընկերության աշխատակիցները սնունդ են բաժանում կարիքավոր ընտանիքներին © ՀԿԽԸ

ՍԳՊԲ-ի կանխարգելման և արձագանքման տեսանկյունից, Ծրագիրն իրականացրել է ՍԳՊԲ դեպքերի պատշաճ և ժամանակին բացահայտում և արդյունավետ արձագանք ՍԳՊԲ վերապրած փախստականների համար: Ծրագրի առանցքում են ՍԳՊԲ դեպքերի վարումը և հոգեբանական աջակցությունը, անհապաղ (24 և 48 ժամ) և հետագա ուղղորդումներն այլ կազմակերպություններին՝ անհրաժեշտության դեպքում նյութական և ապաստարանի աջակցության նպատակով, ինչպես նաև ՍԳՊԲ վերապրած փախստականների ինքնաբավ կենսակերպի խրախուսումը։ Ծրագիրն իրազեկության բարձրացման և կարողությունների զարգացման լայնածավալ գործունեություն է ծավալում, որը նպատակաուղղված է ապաստան հայցողներին և փախստականներին, իշխող կառավարությանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և երիտասարդության համապատասխան խմբերի համար: Երեխաների պաշտպանության միջոցառումներն ուղղված են համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների աշխատակազմի կարողությունների զարգացմանը երեխաների պաշտպանության դեպքերի ոլորտում, ինչպես նաև դեպքերի համապարփակ վարման ապահովմանը` ներառելով ինտեգրման հիմնական ուղղությունը:

 

Առաքելություն Հայաստան

Ծրագրի անվանումը. «Փախստականների և ապաստան հայցողների հիմնարար իրավունքների իրացում Հայաստանում՝ անվտանգ և պաշտպանության բարենպաստ միջավայրում»

Այս ծրագիրն առաջարկում է իրական կյանքի ռազմավարություններ Հայաստանում գտնվող շուրջ 4,200 փախստականների, ապաստան հայցողների, փախստականների նման իրավիճակում հայտնված անձանց և այլ տեղահանված բնակչության, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց և քաղաքացիություն չունենալու վտանգի առաջ կանգնած անձանց՝ նրանց պաշտպանության, ներառման, կարողությունների հզորացման և ինտեգրման նպատակով: Ծրագրի գերնպատակն այդ անձանց՝ երկրում առկա ծառայություններին, աջակցության համակարգերին և ընդհանուր կյանքին լիարժեք ինտեգրման ապահովումն է:
Ծրագիրն ուղղված է ՄԱԿ ՓԳՀ-ի համար մտահոգության առարկա հանդիսացող անձանց հիմնական իրավունքների իրացմանը, միաժամանակ ապահովելով անվտանգ միջավայր և նրանց անթիվ կարիքների կայուն լուծումներ՝ նորարարական լուծումների, ի թիվս այլոց, որդեգրման միջոցով: Ծրագիրը կենտրոնանում է նաև ինտեգրման և ներառման գործընթացի խրախուսման և հեշտացման վրա։ Առաջարկելով ծառայությունների լայն տեսականի՝ Ծրագրի նպատակ ունի ապահովել փախստականների պաշտպանությունն ու բարեկեցությունը Հայաստանում՝ տրամադրելով որակյալ և արդյունավետ իրավաբանական օգնություն և ներկայացուցչություն, բարելավելով հատուկ կարիքներ ունեցող անձանց կենսապայմանները, ապահովելով համապատասխան առողջապահական ծառայություններ, զգալիորեն բարելավելով նրանց ինքնապահովման կարողությունները և խթանելով ինտեգրումն ու բովանդակային մասնակցությունը: Ծրագիրը շահերի պաշտպանության և իրազեկության բարձրացման միջոցառումների միջոցով նպաստում է պաշտպանական միջավայրի բարելավմանը: Ի լրումն այս ամենի, օթևանի տրամադրումը, մարդասիրական, սոցիալական և հոգեբանական առաջնային օգնությունը տրամադրվում է ծայրաստիճան խոցելի փախստականներին, ապաստան հայցողներին, փախստականների նման իրավիճակում հայտնված և այլ տեղահանված անձանց, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձանց:

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի աշխատակիցը մարդասիրական օգնություն է բաժանում տեղահանված անձանց © Mission Armenia

COVID-19 համավարակի պայմաններում Ծրագիրն առաջարկում է ծրագրի հաջող իրականացումն ապահովելու նորարարական լուծումներ, որից առավելագույնս կշահեն մտահոգության առարկա հանդիսացող անձինք։ Ծրագրի նպատակն է ստեղծել առցանց հարթակ, որը մտահոգության առարկա հանդիսացող անձանց հնարավորություն կտա տրամադրվող օժանդակության և տարբեր միջոցառումների վերաբերյալ թարմացված տեղեկություններ ստանալ՝ առցանց սոցիալական և բժշկական խորհրդատվություն հայցելու և ստանալու, ինչպես նաև բժշկական դեղատոմսեր ներկայացնելու համար: Այս ամենին զուգահեռ կստեղծվի հասանելի ծառայությունների առցանց և թղթային տարբերակի հնարավորություն՝ հիմնված ծառայությունների քարտեզագրման արդյունքների վրա, և մտահոգության առարկա հանդիսացող անձինք հեշտությամբ կօգտվեն հասանելի ծառայություններից:

Ծրագրի առանցքային արդյունքները կապահովեն մտահոգության առարկա հանդիսացող անձանց՝ հյուրընկալող հասարակությանը լիարժեք ինտեգրման գերնպատակի հաջող իրագործումը: Տվյալների միասնական շտեմարանը, ուղղորդման մեխանիզմը և ՄԱԿ ՓԳՀ-ի միջոցով համակարգումը ծրագիրը կփոխկապակցեն ՄԱԿ ՓԳՀ-ի իրականացնող և գործառնական այլ գործընկերների ծավալած գործունեությանը: Համարձակ, ընդգրկուն և ամբողջական ռազմավարությունների կիրառման շնորհիվ մտահոգության առարկա հանդիսացող անձանց անցումը և ինտեգրումն առավել սահուն և հաջող կընթանա:

 

Արձագանքում ԼՂ-ից տեղահանված անձանց կարիքներին

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով ծայր առան լայնածավալ բախումները։ Միևնույն օրը Հայաստանում արտակարգ դրություն մտցվեց, որը պլանավորման պահին դեռևս ուժի մեջ է։ Ռազմական գործողությունները շարունակվեցին միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ը (չնայած, որ մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների միջնորդությամբ ձեռքբերված հրադադարի երեք համաձայնություններին), երբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի մեջև համաձայնագիր ստորագրվեց։ Այդ համաձայնագրով որոշ տարածքներ անցնում էին Ադրբեջանին, իսկ մնացած տարածքներում տեղակայվեցին ռուսական խաղաղապահ ուժերը։ Իրավիճակն ամեն օր փոխվում է, ուստի անվտանգության հետագա նկատառումները կարող են կիրառվել՝ ելնելով հետևող զարգացումներից։ ԼՂ հակամարտության սրման հետևանքով շուրջ 90,000 տեղահանված անձ ԼՂ-ից տեղափոխվեց Հայաստան։

Միգրացիոն ծառայության (ՄԾ) տվյալներով, ԼՂ-ից ավելի քան 80,000 մարդ է Հայաստան տեղափոխվել։ ՄԱԿ ՓԳՀ-ն գրանցման գործընթացին հասանելիություն չունի և տեղյակ չէ տարիքային, գենդերային և այլ առանձին կարիքների վերաբերյալ տվյալների առկայության մասին։ Ըստ կարիքների արագ գնահատման և պաշտպանության հարցերով մոնիտորինգի, բնակչության 80 տոկոսից ավելին կանայք և երեխաներ են։ Նրանցից շատերը ներկայում տեղավորված են հյուրընկալող ընտանիքներում, որից 10 տոկոսը՝ հյուրանոցներում և հավաքակայաններում։ Վերադարձողների մասին ԼՂ փաստացի իշխանությունների և ՄԱԿ ՓԳՀ-ի ունեցած տվյալների համաձայն՝ ԼՂ բնակչության մեծամասնությունը ցանկանում է վերադառնալ և շուրջ 10,000-20,000 մարդ արդեն իսկ վերադարձել է։ Այսուհանդերձ, ԼՂ-ում իրավիճակից (անվտանգության խնդիրներ, ենթակառուցվածքների վերականգնում, վնասված տների վերակառուցում և այլն) և ձմռան պայմաններից կախված՝ նրանցից ոմանք հնարավոր է ցանկանան վերադառնալ Հայաստան։ Ակնկալվում է, որ Ադրբեջանին հանձնված տարածքներից ժամանած մոտ 35,000-45,000 անձ և մի շարք ընտանիքներ, որոնք զրկված են ԼՂ-ում պատշաճ կացարանի հնարավորությունից, ձմռանը կմնան Հայաստանում և կվերադառնան, եթե 2021 թվականին վերակառուցման և մարդասիրական աշխատանքներ իրականացվեն։

Mission Armenia NGO_NFI distribution in communities

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի աշխատակիցը մարդասիրական օգնություն է տրամադրում տեղահանված ընտանիքի © Mission Armenia

Mission Armenia NGO_NFI Distribution

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի աշխատակիցը կարիքների գնահատում իրականացնելիս© Mission Armenia

Mission Armenia NGO_Community Mobilization

Համայնքային համախմբում © Mission Armenia

Health care service - Mission Armenia NGO

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գործունեության կարեւոր մասը առողջապահական ծառայությունների ապահովումն է© Mission Armenia