Ներկայացուցիչը Հայաստանում

1997 թվականից ի վեր աշխատել է ՄԱԿ ՓԳՀ-ի մի շարք տարածքային ներկայացուցչություններում Եվրոպայում (Թուրքիա, Հարավսլավիա), Ասիայում (Պակիստան, Թաիլանդ) և Միջին Արևելքում (Սիրիա)՝ գլխավորապես փախստականների պաշտպանության և նրանց համար լուծումներ գտնելու բնագավառում (վերաբնակեցում, պաշտպանություն և հայրենադարձություն): Նա նաև տարածաշրջանային գործառույթներ է իրականացնել Ժնևում՝ ՄԱԿ ՓԳՀ-ի Գլխամասային գրասենյակի Միջազգային պաշտպանության բաժնում, 2005-2011 թթ. ընկած ժամանակահատվածում:

Նախքան ՄԱԿ ՓԳՀ-ին միանալը՝ տիկին Օստը փորձնակ էր Շվեյցարիայի Մարդու իրավունքների կենտրոնում, ինչպես նաև աշխատում էր Ֆինլանդիայի Աբո ակադեմիական համալսարանին կից Մարդու իրավունքների ինստիտուտում՝ քաղաքացիության, ապաքաղաքացիության և ընտրությունների մոնիթորինգի բնագավառներում տարբեր հետազոտական աշխատանքների վրա: Նա նաև իրականացրել է խորհրդատվական աշխատանքներ Ֆինլանդիայի Արտաքին գործերի նախարարության համար:

Տիկին Օստը ստացել է Քաղաքական գիտությունների և Միջազգային հանրային իրավունքի մագիստրոսի աստիճան Ֆինլանդիայի Աբո ակադեմիական համալսարանից: Նա տիրապետում է շվեդերեն, անգլերեն և ֆիններեն լեզուներին: