Հայաստանը ՄԱԿ ՓԳՀ-ի Գործադիր Կոմիտեի (EXCOM) լիիրավ անդամ է 2015 թվականից: ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը կենտրոնացած է մարդասիրական կարիքների բավարարման և Հայաստանում ապաստան փնտրող տեղահանված բնակչության ինտեգրման խթանման վրա: Հիմնվելով վերջին երեսուն տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա, մասնավորապես՝ օրենսդրական բարեփոխումների, ապաստանի ընթացակարգերի և մարդասիրական արձագանքման ցանցերի ստեղծման ոլորտում, ՄԱԿ ՓԳՀ 2022 թվականի համար սահմանված հիմնական ուղղություններն են

  • Բարենպաստ պաշտպանության միջավայրի ստեղծում
  • Համայնքների ներգրավվածություն և կանանց հզորացում
  • Բարեկեցություն և հիմնական կարիքներ
  • Տարածաշրջանային ինտեգրում և այլ տեղային լուծումներ
  • Հաղորդակցություն համայնքների հետ
  • Պաշտպանություն սեռական շահագործումից և չարաշահումից (պաշտպանություն, կանխարգելում և արձագանքում)
  •  Պատասխանատու անջատում և քայլեր անվտանգ միջավայրի ամրապնդման գործում
  • Ապաքաղաքացիության կանխարգելում, նվազեցում և վերացում, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանություն

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի մանդատը չի ներառում ապաստանի դիմումների ընդունումը՝ այլ երկրներ ապաստան հայցելու համար: Այլ երկրներում ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել համապատասխան երկրների դեսպանություններ: