Փախստականներ եւ ապաստան հայցողներ

ՄԱԿ ՓԳՀ-ում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր ոք ունի հետապնդումից պաշտպանվելու համար ապաստան հայցելու իրավունք, և մենք անում ենք ամեն հնարավորը՝ պաշտպանելու բոլոր նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։

Հայաստանում փախստականի կարգավիճակը տրամադրվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության կողմից։

2021 թվականի հուլիսի դրությամբ Հայաստանում ապաստան է գտել 3,401 փախստական, որոնք տեղահանվել են Ադրբեջանից (1,212 հոգի), Իրաքից (1,092 մարդ) եւ Սիրիայից (744 մարդ): Ուկրաինայում 2014 թվականին սկսված հակամարտությունը հանգեցրեց ուկրաինացի փախստականների և ապաստան հայցողների Հայաստանի Հանրապետություն ժամանմանը 2014-2016 թվականներին։

Հայաստանում ապաստանած փախստականների մեծամասնությունը ծագումով հայեր են։

Ապաստան հայցողների իրավունքների և պարտականությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՄԱԿ ՓԳՀ «Help Armenia» վեբկայքից, հետեւյալ հղումով «Ապաստան հայցողների իրավունքները և պարտականությունները»։