ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook X Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Հայաստանում ներկայացուցչի ժ.պ.
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանքում – 2020-2021 թթ.
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Տեղեկություններ փախստականների եւ ապաստան հայցողների համար
    • Օրացույցներ եւ ձեռնարկներ
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

ՄԱԿ ՓԳՀ հիշատակում է աշխարհում ապաքաղաքացիությունը վերացնելուն ուղղված #IBelong (Ես պատկանում եմ) քարոզարշավի 2-րդ տարելիցը

Ապաքաղաքացիությանը վերջ դնելուն ուղղված քարոզարշավի 2-րդ տարին է լրանում՝ առաջընթացն առկա է՝ մարտահրավերներն առջևում

27 Oct 2016

Ամբողջ աշխարհում ապաքաղաքացիությունը վերացնելու հարցում մեծ առաջընթաց է գրանցվել, սակայն շարունակական հակամարտությունները սպառնալիք են հանդիսանում արձանագրված առաջխաղացման համար: Հիշատակելով ապաքաղաքացիությանը վերջ դնելուն միտված #IBelong (Ես պատկանում եմ)  քարոզարշավի 2-րդ տարելիցը, Միավորված ազգերի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար պն. Ֆիլիպո Գրանդին ևս մեկ անգամ կոչ արեց միջազգային հանրությանը համատեղ ջանքերով պայքարելու այդ երևույթի դեմ և վերջ դնելու ապաքաղաքացիությանը, ինչը մարդու իրավունքների լուրջ խախտում է, և որի զոհն է դարձել աշխարհում առնվազն 10 մլն. մարդ:

2014 թ.-ից ի վեր, երբ մեկնարկեց #IBelong (Ես պատկանում եմ)  քարոզարշավը նպատակ ունենալով վերջ դնել ապաքաղաքացիությանը մինչ 2024թ.-ը, ևս 10 պետություն միացան ՄԱԿ-ի ապաքաղաքացիության վերաբերյալ կոնվենցիաներին, որոնք ապաքաղաքացիությունը կանխելու և նվազեցնելու միջոցներ են սահմանում: Հարկ է նաև նշել, որ որոշ երկրներ, ինչպիսիք են Կոտ դ՛Իվուարը, Ղրղզստանը, Մալայզիան և Թաիլանդը, մեծ առաջընթաց են գրանցել իրենց երկրների տարածքներում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը կրճատելու հարցում, օր.՝ Թաիլանդը վերջին երեք ու կես տարիների ընթացքում Թաիլանդի քաղաքացիություն է շնորհել մոտ 23,000 քաղաքացիություն չունեցող անձանց:

Քենիայի կառավարությունը վերջերս խոստացել է փոքրամասնություն կազմող Մակոնդե էթնիկ խմբին պատկանող ծագումով մոզամբիկցի շուրջ 6,000 անձի քաղաքացիություն շնորհել: Նրանց մեծամասնությունը Քենիայում է բնակվում պետության անկախության ճանաչումից դեռևս կես դար առաջ:

Ժնևի ՄԱԿ ՓԳՀ գլխամասային գրասենյակում տեղի ունեցող այսօրվա միջոցառման ընթացքում Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը ընդգծեց նաև հակամարտությունների տարածման և ապաքաղաքացիության ռիսկի միջև առկա կապը` մասնավորապես երեխաների համար: «Փնտրելով լուծումներ. ապաքաղաքացիությունը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում» ՄԱԿ ՓԳՀ զեկույցը շեշտում է, որ ապաքաղաքացիության վտանգը հատկապես սպառնում է սիրիացի երեխաներին:   Ըստ Սիրրիայում գործող օրենքի կանանց արգելվում է իրենց քաղաքացիությունը փոխանցել երեխաներին, և քանի որ Սիրիայից փախստական ընտանիքների մեկ քառորդում հայրը բացակայում է, պատերազմի հետևանքով տեղահանման ընթացքում ծնված մոտ 300,000 երեխայի ապաքաղաքացիության վտանգ է սպառնում: ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը նշեց նաև, որ ապաքաղաքացիության հետևանքները չափազանց ծանր են հատկապես երեխաների համար, – «Այն բառը, որն ամենից հաճախ է օգտագործվում նկարագրելու, թե ինչ է նշանակում լինել առանց քաղաքացիության անձ, անտեսանելին է», – ասաց պն. Գրանդին: Վերջինս նաև ավելացրեց, – «Քաղաքացիություն չունեցող երեխաների և երիտասարդների համար անտեսանելի լինելը կարող է նշանակել զրկվել կրթություն ստանալու հնարավորությունից, խաղահրապարակում լինել մեկուսացված, անտեսվել առողջապահական ծառայություններ տրամադրողների, գործատուների կողմից, կամ լռեցվել, եթե նրանք հարցականի տակ են դնում ստատուս քվոն»:

Գալիք տարի #IBelong (Ես պատկանում եմ) քարոզարշավի գործունեության առանցքային քայլերից մեկն է լինելու քաջալերել երկրներին, որպեսզի վերջիններս իրենց ազգային օրենքներից վերացնեն բոլոր տեսակի խտրականությունները, այդ թվում գենդերային, ապագայում նման իրավիճակները կանխարգելելու նպատակով:

 

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2025

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել