ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook X Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Հայաստանում ներկայացուցչի ժ.պ.
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանքում – 2020-2021 թթ.
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Տեղեկություններ փախստականների եւ ապաստան հայցողների համար
    • Օրացույցներ եւ ձեռնարկներ
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Փախստականի համաշխարհային օր – 2016. հիմնական ուղերձներ

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մինչ այսօր համաշխարհային տեղահանումների թիվը մնում է ամենաբարձր մակարդակի վրա` տալով աշխարհում տիրող իրավիճակի մասին մի տագնապալի պատկեր և մատնացույց անելով հակամարտությունների լուծմանը և կանխարգելմանը, մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանն ուղղված ջանքերի ձախողումները:

20 Jun 2016

Միջոցառում նվիրված Փախստականի համաշխարհային օրվան © UNHCR

Ներկայում աշխարհում ավելի քան 60 միլիոն բռնի կերպով տեղահանված անձ կա: Աշխարհում առկա մի շարք համաշխարհային թեժ կետերից միայն մեկը` Սիրիայում տիրող հակամարտությունն իր ազդեցությունն է ունեցել և շարունակում է ունենալ Հայաստանի վրա: Արդեն հինգ տարի է ինչ շարունակվում է այս հակամարտությունը, և չնայած միջազգային հանրության վերսկսած և ընդլայնված ջանքերին, դեռևս չկա խաղաղության տեսլական: Փոխարենը վերջերս Հալեպում տեղի ունեցած մարտական գործողությունները հանգեցրին նոր տառապանքների և զոհերի անգամ քաղաքացիական բնակչության շրջանում: Սիրիական հակամարտության գոտիներից մարդկանց փախուստը շարունակվում է չնայած անվտանգ գոտի և ավելի խիստ պաշտպանական միջավայր մուտք գործելու մարտահրավերների հետ առերեսմանը:  ՀԿ գործընկերները զեկուցել են մոտ 550 կարիքավոր սիրիահայերի մասին, ովքեր աջակցություն են փնտրում Հայաստան հասնելու համար: ՄԱԿ ՓԳՀ-ն և իր գործընկերները, նրանց ժամանելուն պես, պատրաստ են առաջարկելու նախնական մարդասիրական օգնություն` տրամադրելով բնակարանների վարձի մասնակի փոխհատուցման գումար:

2016թ. ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրումը նույնպես պատճառ դարձավ նոր ավերվածությունների, մարդկային տառապանքների և տեղահանության` ներառյալ դեպի Հայաստան: Տեղահանված բնակչության ճնշող մեծամասնությունը կանայք, երեխաներ և ծերեր են, որոնցից շատերը շփման գծին հարակից` Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերից են: Նրանցից շատերն ունեն հատուկ կարիքներ, կան հղի կանայք և կերակրող մայրեր, հիվանդ և հաշմանդամություն ունեցող մարդիկ:  Տեղահանված ընտանիքների մեծամասնությանը հյուրընկալել են իրենց հարազատները կամ ընկերները, որոնք նույնպես  ունեն սոցիալական խնդիրներ:  ՄԱԿ ՓԳՀ-ն տպավորված էր համայնքների կողմից ցուցաբերված հյուրընակության բարձր մակարդակով և տեղահանված անձանց նկատմամբ ցուցաբերված աջակցությունից, և այդ առիթով ցանկանում է իր խորին երախտիքը հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնություն են ցուցաբերել և դեռևս շարունակում են օգնել:

ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ համագործակցելով Միգրացիոն պետական ծառայության և Սոցիալական պաշտպանության միությունների հետ աշխատեցին տեղահանված անձանց ինքնության հաստատման և գրանցման ուղղությամբ: Տեղական իշխանությունների, ՀԿ-ների և կամավորներին օգնությամբ մշակեցին աջակցության ծրագիր, որի շրջանակներում փոքրիկ դրամական աջակցություն տրամադրվեց  ԼՂ-ից տեղահանված 400 ընտանիքի (1429 անձ) հրատապ կարիքները հոգալու համար: Հարկ է նշել, որ մեծ թվով տեղահանված անձինք վերադարձել են կամ պատրաստվում են վերադառնալ իրենց բնակավայրեր, և այս առիթով ՄԱԿ ՓԳՀ-ն անհրաժեշտ է համարում շեշտել, որ պետք է հարգել կամավոր վերադարձելիությունը: ՄԱԿ ՓԳՀ-ն սերտ կապ է պահպանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, որպեսզի ԼՂ վերադառնալուց հետո նրանց աջակցություն տրամադրվի:

ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է նշում, որ 2015 թ. Փախստականի համաշխարհային օրվանից հետո էական առաջընթաց է գրանցվել Փախստականների մասին ՀՀ օրենսդրությունը բարելավելու ուղղությամբ: Փախստականների և ապաստանի մասին օրենքի մեջ կարևոր փոփոխությունները ուժի մեջ են մտել 2016թ. հունվարին: Այժմ կարևոր է համարվում սահուն կերպով անցնել անհրաժեշտ ենթաօրենսդրական ակտերի ընդունմանը: ՄԱԿ ՓԳՀ-ն գոհունակությամբ է հայտնում, որ Միգրացիոն պետական ծառայությունը ներգրավվել է ինտեգրման ռազմավարության մշակման գործում: Հատկանշական է, որ ռազմավարության նախագիծը կքննարկվի և կամփոփվի համապատասխան պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի կողմից` նպատակ ունենալով ընդգծել վերջիններիս դերը որպես ռազմավարության համահեղինակ, ներդաշնակեցնելու մոտեցումները, օգտագործելու համագործակցությունը և ձեռք բերել դոնորների աջակցությունը: ՄԱԿ ՓԳՀ-ն ի սկզբանե աջակցել է նախաձեռնությանը և պատրաստ է աջակցելու խորհրդատվական և ամփոփման գործընթացին: ՄԱԿ ՓԳՀ-ն մտահոգված է,  որ երկրի անվտանգության նկատմամբ ցուցաբերվող հասկանալի ուշադրությունը հանգեցրել է ապաստան հայցող ոչ քրիստոնյա անձանց երկարաժամկետ կալանավորմանը: ՄԱԿ ՓԳՀ-ն կոչ է անում իշխանություններին օրինական անվտանգության խնդիրները լուծելիս այն համաձայնեցնել փախստականների մասին միջազգային օրենքի, ինչպես նաև մարդու իրավունքների մասին տեղական և միջազգային օրենքների հետ:

Փախստականի համաշխարհային օրվա կապակցությամբ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պրն. Քրիստոֆ Բիրվիրթն ընդգծեց. «Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում փախստականներն իրենց կարգավիճակի նկատմամբ փոխըմբռնման, համերաշխության և աջակցության կարիք ունեն»: Նա մասնավորապես նշեց ինտեգրման մարտահրավերների մասին, որոնց բախվում են ազգությամբ ոչ հայ փախստականները, հատկապես աֆրիկյան ծագմամբ: Այս առումով շատ դիպուկ է հնչում Փախստականի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսը՝ «Մենք կանգնած ենք փախստականների կողքին»: Նա ավելացրեց, որ «Աջակցելու, համերաշխությունն արտահայտելու, փախստականների կողքին կանգնելու ուղիները բազմաթիվ են և ներառում են այն ընտանիքներին, որոնք հյուրընկալում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված իրենց բարեկամներին, այն հարևանին, ով հարևանությամբ բնակվող Սիրիայից կամ մեկ այլ երկրից տեղահանված փախստական ընտանիքին օգնության ձեռք է մեկնում, այն բարերարին, ով անվճար կամ ցածր վարձակալության վճարով տրամադրում է իր բնակարանը, այն ուսանողին, ով ուղղորդում է իր սիրիահայ համակուրսեցուն հայաստանյան կրթական հաստատությունների «լաբիրինթոսով», ՀԿ-ների այն ակտիվիստներին, դպրոցների ուսուցիչներին ու տնօրեններին, ովքեր դյուրացնում են տեղահանված երեխաների մուտքը դպրոց, նրանց, ովքեր մեծ ու փոքր նվիրատվություններ են կատարում փախստականների կարիքները հոգացող ՀԿ-ներին»: Պրն. Բիրվիրթն իր խորին շնորհակալությունը հայտնեց բոլոր ներգրավվածներին  և կոչ արեց, որ «Յուրաքանչյուր ոք իր ուժերի ներածին չափով և միջոցներով» շարունակի մարդասիրական ներգրավվածությունը չսահմանափակելով ստեղծարարությունը:

 ԶԼՄ-ների կարևորությունը փոխըմբռնման միջավայրի ստեղծման և ինտեգրման նպաստման գործում չի կարող թերագնահատվել: Չնայած, օրենքները, ընթացակարգերը և աջակցության մեխանիզմները կարևոր են, սակայն հյուրընկալ հասարակության ընկալման ունակությունն է, որ ստիպում է փախստականին ջերմորեն ընդունված զգալ և գտնել իր նոր տունը:

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2025

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել