ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook Twitter Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Ներկայացուցիչը Հայաստանում
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանք
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Փախստականի իրավիճակում գտնվող անձինք
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Փախստականներին եւ ապաստան հայցողներին վերաբերող փաստաթղթեր
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Ամառային ճամբար փախստական և տեղահանված երիտասարդների համար

Օգոստոսի 15-27-ը Փախստականների գործակալությունը եւ «YMCA Վարդենիս» ՀԿ-ն կազմակերպեցին ամառային ճամբար փախստական և տեղահանված պատանիների համար:

24 Aug 2017

Activities at the camp included theatre, music, art, team-building and sports. ©UNHCR/Nareg Dekermenjian

Activities at the camp included theatre, music, art, team-building and sports. ©UNHCR/Nareg Dekermenjian
© Activities at the camp included theatre, music, art, team-building and sports. ©UNHCR/Nareg Dekermenjian

Activities at the camp included theatre, music, art, team-building and sports. ©UNHCR/Nareg Dekermenjian

Քառասուն պատանիներ Սիրիայից, Իրաքից ու Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև «YMCA (ԵՄՔԱ) Վարդենիս»-ի ջոկատավարներն իրենց ամառային հանգիստը վայելեցին ճամբարում, որը գտնվում է Հայաստանի ամենատեսարժան վայրերից մեկում՝ Սևանա լճի ափին: Երիտասարդական ճամբարի ծրագիրն ուղղված էր տեղահանված և փախստական երիտասարդների սոցիալական ու մշակութային ինտեգրմանը, նրանց  զգայական և հոգեկան վիճակի բարելավմանը: Պատանիները, որոնց մի մասը նոր ժամանած անձինք էին, ծանոթացան միմյանց կյանքի պատմություններին, ընկերացան:

«Ես ճամբարում շատ ընկերներ ձեռք բերեցի: Մենք և նման էինք, և տարբեր, նման` մեր տունը կորցնելու տխուր պատմությամբ և տարբեր մեր լեզվով, ավանդույթներով ու մշակույթով»,- ասում է Արամը, որը Հայաստան է տեղափոխվել Լեռնային Ղարաբաղում 2016 թ. սկզբին հակամարտության սրման պատճառով:

ԵՄՔԱ-ի ճամբարային ծրագիրը, որը ներառում էր տարատեսակ զբաղմունքներ ու կրթական միջոցառումներ, երեխաներին հնարավորություն տվեց թիմային և մարզական խաղերի, թատերական ներկայացումների, երաժշտության, արվեստի միջոցով ինքնաարտահայտվելու և շփվելու, ինտեգրվելու հայկական մշակույթին, ծանոթանալու համաշխարհային մշակույթին ու արժեքներին:

«Ես համոզված եմ, որ ճամբարի փորձը արժեքավոր կլինի երեխաների համար: Համընդհանուր արժեքների և մշակութային բազմազանության խթանումը և երկխոսությունը, որի մասին ծրագրի ընթացքում զրուցում էինք ճամբարակիցների հետ, դրական ազդեցություն կունենան, ուղի կհարթեն դեպի արժանապատիվ ապագա, կսերմանեն ինքնավստահություն, մարդկանց նկատմամբ հարգանք և համերաշխության զգացում»,- «ԵՄՔԱ Վարդենիս» ճամբար մեր այցելության ժամանակ ասաց ՀԿ-ի տնօրեն Վարդիթեր Համբարձումյանը:

Ճամբարի ծրագիրն իսկապես մանրակրկիտ մշակված էր, ներառում էր կյանքի հմտությունների խթանում, զվարճանք և թիմային աշխատանք:  Ի լրումն՝ ԵՄՔԱ թիմը Իրաքից փախստական երիտասարդներին նոր դեր էր շնորհել՝ նրանց վստահելով ճամբարի խորհրդատուներ լինելու պատասխանատվությունը: Հատկապես հաճելի էր տեսնել ճամբարականների երջանիկ դեմքերը և միմյանց նկատմամբ հավատարմությունն ու բարեկամությունը: Ճամբարի անձնակազմը երեխաների նկատմամբ շատ ուշադիր էր, բոլորը ոգևորված էին և միշտ զբաղմունք ունեին:

«Ես նախկինում երբեք Սևանա լճում չեմ եղել, – պատմում է սիրիահայ Մարալը։- Ինչն ինձ շատ դուր եկավ՝ դա  լողն էր լճում իմ նոր ընկերների և մեր ավագի՝  Նարեգի հետ, ով մեզ պաշտպանում էր ալիքներից,– ասում է Մարալը ժպիտով։- Ես կարող եմ տեսնել Արարատ լեռը, կարող եմ լողալ Սևանա լճում և գիշերը հիանալ աստղերով: Սա պարզապես երջանկություն է: Ես Հայաստանում ինձ տանն եմ զգում և հպարտ եմ, որ իմ նոր հայրենիքում եմ ապրում», – հուզմունքով ավելացնում է նա:

Երեխաներն անկեղծորեն հիացած էին ճամբարով: Այն նրանց պարգևեց ընկերներ և ճամբարում անցկացրած ամեն օրվա հետ կապված հաճելի հիշողություններ:

«Մենք բախտավոր ենք, որ ԵՄՔԱ-ն նման եռանդուն գործունեություն է ծավալել Հայաստանում,- ասում է Նարեգը՝ սիրահայ ջոկատավարը Ավստրալիայից, որը «Դեպի Հայք» կազմակերպության միջոցով կամավորություն է անում «Հալեպ» հայրենակցական ՀԿ-ում։– Մենք գնահատում ենք ՄԱԿ ՓԳՀ-ի և իր գործընկեր կազմակերպությունների՝ «Առաքելություն Հայաստան»-ի ու «Հալեպ» ՀԿ-ի անդուլ ջանքերը: ԵՄՔԱ-ի ճամբարում մենք անմոռաց ժամանակ անցկացրեցինք,- շարունակում է Նարեգը.– Ես լսեցի ճամբարակիցների պատմությունները և տպավորված եմ իրենց ոգեղենությամբ և ուժով: Ես հիմա լի եմ աշխարհում փախստականների նկատմամբ կարեկցանքի զգացումով, ես ինձ այժմ այլ կերպ եմ զգում և այլ կերպ եմ մտածում,- ձայնի մեջ տխրությամբ, բայց միաժամանակ հպարտությամբ ասում է նա:

«Որպեսզի այս փոփոխություններն իրականություն դառնան, տեղահանված երեխաների և երիտասարդների համար ԵՄՔԱ ճամբարի ծրագրերը պետք է շարունակական լինեն, և մենք պետք է միահամուռ ուժերով առավելագույնն անենք ամառային ճամբարն ու ԵՄՔԱ-ի երիտասարդական այլ ծրագրեր իրականացնելու համար»,- ասաց ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի արտաքին կապերի հարցերով պատասխանատու Անահիտ Հայրապետյանը:

Ճամբարի վերջին օրը, փակման հանդիսավոր արարողությունից հետո ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիրվիրթն իր երախտագիտությունը հայտնեց «ԵՄՔԱ Վարդենիս» ՀԿ-ի գործադիր տնօրեն Վարդիթեր Համբարձումյանին, նրա թիմին՝ ճամբարային ծրագրի հիանալի կազմակերպման համար, իսկ երիտասարդներին՝ տպավորիչ հանդեսի համար, որը ներառում էր հայկական երգեր և ասմունք, ավանդական պարեր, մնջախաղ ու պատանիների ձիրքերի ցուցադրման այլ միջոցներ: Տեղյակ լինելով, որ մասնակից երիտասարդներից շատերը փորձությունների միջով են անցել՝ նա գորովանքով արտահայտվեց տեղահանված երիտասարդների, փախստականների տոկունության, նրանց լավատեսության և Հայաստանում նոր կյանք ու ապագա գտնելուն ուղղված ջանքերի մասին:

Պարոն Բիրվիրթը նշեց. «Տեսնելով տարբեր ճանապարհներ անցած, մշակութային տարբեր հենք ունեցող պատանիներին և աղջիկներին՝ հայաստանցիներին և Սիրիայից, Իրաքից ու Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդներին աշխատելիս, բանավիճելիս, հանգիստը վայելելիս և միմյանց հետ շփվելիս՝ ես հույսով եմ լցվում, հասկանում, որ իրավ, ինտեգրումը հնարավոր է, եթե բոլորն են պատրաստ միանալ այդ գործընթացին»: Նա քաջալերեց երիտասարդ մասնակիցներին «պահպանել այլոց մասին հոգ տանելու և միասին աշխատելու արժեքները, որոնք իրենք սովորել և կիրառել են ճամբարի ընթացքում», և եզրափակեց. «Դուք այս երկրի ապագան եք: Ես ցանկանում եմ, որ դուք ձեր տեղն ու պատասխանատու դերը գտնեք հասարակության մեջ: Ես մաղթում եմ ձեզ սիրելի աշխատանք, որը բավարարություն կպատճառի ձեզ և հնարավորություն կտա իրացնելու ձեր ներուժը։ Գտե՛ք ինքներդ ձեզ»:

Ճամբարի ծրագրի վերջում երեխաները ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից ստացան վկայականներ ու մրցանակներ ստեղծականության և տաղանդների, մտավոր կարողությունների ու ջանասիրության, կազմակերպչական և առաջնորդության հմտությունների համար: ԵՄՔԱ-ում անցկացրած 12 օրերը մասնակիցների հիշողության մեջ կմնան որպես իրենց կյանքի ամենահաճելի ու անմոռանալի փորձառություններից մեկը:

Displaced and refugee youth gathered at the spectacular Lake Sevan. ©UNHCR/Nareg Dekermenjian
Children debate, relax and interact together at the camp. ©UNHCR/Haig Siserian
Displaced and refugee youth gather to plant trees. © UNHCR/Haig Siserian
Displaced and refugee youth take part in morning exercises. ©UNHCR/Nareg Dekermenjian

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2023

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել