ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook Twitter Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Ներկայացուցիչը Հայաստանում
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանք
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Փախստականի իրավիճակում գտնվող անձինք
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Փախստականներին եւ ապաստան հայցողներին վերաբերող փաստաթղթեր
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Հայտերի ընդունման բաց մրցույթ

2 Mar 2022

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչությունում ընդհանուր ծառայության (General Service) թափուր հաստիքներին դիմելու նպատակով Խումբ 2-ում (Group 2) ընդգրկվելու համար

Այն թեկնածուները, ովքեր համապատասխանում են ներքոնշյալ չափանիշներին, հնարավորություն կունենան դիմելու ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի ներկայացուցչության կողմից ներքին ընթացակարգով հայտարարվող ընդհանուր ծառայության թափուր հաստիքներին։

Ի՞նչ է Խումբ 2-ը

Խումբ 2-ը թեկնածուների ցուցակ է, որը ներառում է ստորև ներկայացված մեկ կամ մի քանի կատեգորիաների ներքո աշխատող և Հայաստանի ՄԱԿ ՓԳՀ-ում կամ ՄԱԿ-ում անընդմեջ կամ կուտակային մեկ տարվա փորձ ունեցող դիմորդներին․[1] 

  • կարճաժամկետ պայմանագրային հիմունքներով ներկայում[2] աշխատող ՄԱԿ ՓԳՀ տեղացի աշխատակիցները.
  • անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրային հիմունքներով ՄԱԿ ՓԳՀ տեղացի նախկին աշխատակիցները (տղամարդկանց դեպքում աշխատանքի ավարտից հետո երկու տարվա ընթացքում, իսկ կանանց դեպքում՝ հինգ տարվա).
  • ներկայումս ՄԱԿ ՓԳՀ-ում աշխատող ՄԱԿ-ի Ազգային կամավորները (UNV).
  • ներկայումս ՄԱԿ ՓԳՀ-ում աշխատող ազգային UNOPS աշխատակիցները կամ անհատ կապալառուները (Individual Contractors).
  • անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրի հիման վրա ներկայումս աշխատող ՄԱԿ ՓԳՀ ընդհանուր ծառայության աշխատակիցները, ովքեր դիմում են իրենց ընթացիկ աստիճանից երկու աստիճան բարձր հաստիքի.
  • միջազգային պրոֆեսիոնալ կատագերիայի՝ անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրի հիման վրա ներկայումս աշխատող ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները.
  • անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրի հիման վրա ներկայումս աշխատող ՄԱԿ ՓԳՀ պրոֆեսիոնալ կատեգորիայի ազգային աշխատակիցները.
  • անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրին համարժեք պայմանագրի հիման վրա ներկայումս աշխատող ՄԱԿ-ի այլ կազմակերպությունների տեղացի կին աշխատակիցները։

Խումբ 2-ի կարգավիճակը վավեր է երեք տարի, որի ընթացքում թեկնածուները հնարավորություն կունենան դիմելու ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցչության ներքին ընթացակարգով հայտարարված ընդհանուր ծառայության թափուր հաստիքներին։

Ինչպե՞ս դիմել Խումբ 2-ում ընդգրկվելու համար

Հետաքրքրված թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց դիմումները։ Այդ նպատակով խնդրում ենք ներբեռնել և լրացնել Անձնական պատմության ձևաթուղթը (The Personal History Form) և, անհրաժեշտության դեպքում, ձևաթղթի օժանդակ թերթը (supplementary sheet), ապա ուղարկել  [email protected] հասցեին։

Անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրի հիման վրա ներկայում աշխատող ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցները կարող են նշված հասցեին նամակ ուղարկել՝ հայտնելով իրենց հետաքրքրությունը։ Խնդրում ենք նամակի վերնագրում նշել «Application for Group 2 status – UNHCR Representation in Armenia»։

ՄԱԿ ՓԳՀ-ում Ձեր աշխատելու ժամկետներն ուսումնասիրելուց հետո Դուք կստանաք ծանուցում  Խումբ 2 կարգավիճակի հաստատման մասին։

Ի՞նչ են իրենցից ներկայացնում մյուս խմբերը

Ընդհանուր ծառայության կատեգորիայի թափուր հաստիքների համար դիմողները բաժանվում են Խումբ 1-ի, Խումբ 2-ի և արտաքին թեկնածուների։ Խումբ 1-ի մեջ մտնում են անժամկետ կամ ֆիքսված ժամկետով պայմանագրի հիման վրա ՄԱԿ ՓԳՀ-ում աշխատող ընդհանուր ծառայության աշխատակիցները․ աշխատանքի ընդունման գործընթացում նրանց դիմումներին տրվում է առաջնահերթություն։ Խումբ 2-ի մեջ մտնում են վերոնշյալ թեկնածուները։ Արտաքին թեկնածուները Խումբ 1-ի և Խումբ 2-ի ներքո չընդգրկված մյուս թեկնածուներն են։

***

[1] Որպես կուտակային փորձ կարող է դիտարկվել նաև կատեգորիաների համադրությունը։ Ծառայության ընթացքում երեք կամ պակաս ամիսների դադարը չի ազդում որակավորման ժամանակահատվածի վրա։

[2] «Ներկայում» նշանակում է բաց հայտին դիմելու պահը։

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2023

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել