ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook Twitter Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Ներկայացուցիչը Հայաստանում
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանք
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Փախստականի իրավիճակում գտնվող անձինք
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Փախստականներին եւ ապաստան հայցողներին վերաբերող փաստաթղթեր
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Հանդիսավորապես բացվեց ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակը

2022 թ. մայիսի 24-ին Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գործակալությունը (ՄԱԿ ՓԳՀ) Գորիս խոշորացված համայնքի Վերիշեն բնակավայրում հանդիսավորապես բացեց Գորիսի իր գրասենյակը։

25 May 2022

UNHCR Armenia Opening of Goris Field Unit, May 25, 2022 © UNHCR/Anahit Hayrapetyan

Միջոցառմանը մասնակցեցին Սյունիքի փոխմարզպետ պ-ն Հայկ Հարությունյանը, Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար պ-ն Արմեն Հակոբջանյանը, Գորիս համայնքի ավագանու անդամ տ-ն Իրինա Յոլյանը, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տ-ն Լիլա Փիթրս Յահիան, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը, Եվրոպական միության պատվիրակության, ՄԱԿ-ի գրասենյակի, տարածքային և տեղական իշխանությունների, համայնքահեն հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի, «Հայկական Կարիտասի», «Վորլդ Վիժնի», «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և այլ կազմակերպությունների՝ Սյունիքում գործող դաշտային գրասենյակների ներկայացուցիչները նույնպես ներկա գտնվեցին միջոցառմանը։

Ժապավենը կտրելու արարողությունից հետո Սյունիքի փոխմարզպետը ողջունեց հյուրերին և ՄԱԿ ՓԳՀ-ին շնորհավորեց նոր գրասենյակի բացման կապակցությամբ՝ համայնքի անունից երախտիքի խոսք հայտնելով ՄԱԿ-ին՝ շարունակական և սրտացավ աջակցության համար։ Նա հատկապես կարևորեց ՄԱԿ ՓԳՀ-ի ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքների կարիքներին մարդասիրական ծրագրերով ժամանակին և արդյունավետորեն արձագանքելու համար և իր համերաշխությունը հայտնեց Սյունիքի ընդունող համայնքում բնակվող տեղահանված անձանց:

ՄԱԿ ՓԳՀ Գորիսի գրասենյակի բացումը Վերիշեն համայնքում։ Ձախից աջ՝ ՄԱԿ ՓԳՀ արտաքին հարաբերությունների մասնագետ Անահիտ Հարությունյան, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիա, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյան, Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Աննա-Կարին Օստ, մայիսի 25, 2022. © UNHCR

Իր բացման խոսքում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տ-ն Լիլա Փիթրս Յահիան շնորհակալություն հայտնեց Գորիս համայնքին, Սյունիքի մարզպետարանին, ՄԱԿ-ի գործակալություններին և գործընկեր կազմակերպություններին՝ համակարգված մարդասիրական արձագանքման համար՝ կարևորելով համագործակցության դերը տեղահանված անձանց և ընդունող համայնքներին կայուն լուծումներ առաջարկելու միջոցով խնդիրների հասցեագրման գործում։ «ՄԱԿ-ն աջակցում է ընդունող համայնքներին և ջանում թեթևացնել նրանց բեռը՝ ապահովելով զարգացման ծրագրեր և համայնքների հզորացում, ինչպես նաև կարողությունների զարգացում, մարդու իրավունքների պաշտպանություն և գենդերային հավասարություն՝ միտված ուժեղ համայնքներ և բոլորին հասանելի կայուն հնարավորություններ ունենալուն», – նշեց տ-ն Փիթրս Յահիան։

ՄԱԿ ՓԳՀ-ին և ՄԱԿ-ի գործակալություններին գրասենյակի տարածք տրամադրելու կապակցությամբ ՀՀ-ում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը համայնքին իր երախտագիտությունը հայտնեց՝ նշելով, որ «ՄԱԿ-ի ընտանիքն ու իր գործընկեր կազմակերպությունները միասնական ջանքերով աջակցեցին Գորիսին և մյուս ընդունող համայնքներին՝ տեղահանված ընտանիքներին ապահովելով բազմատեսակ մարդասիրական օգնությամբ, որին հաջորդեցին համայնքների հզորացմանն ու համայնքահեն հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր։ ՄԱԿ ՓԳՀ-ն պատրաստակամորեն կշարունակի աջակցել ընտանիքներին և ընդունող համայնքներին, ինչպիսին Գորիսն է ու Սյունիքի ամբողջ մարզը»։

From left to right: Ms. Anahit Hayrapetyan, UNHCR Armenia External relations associate, Ms. Lila Pieters Yahia, UN Resident Coordinator a.i. in Armenia, Mr. Hayk Harutyunyan, Deputy Governor of Syunik province, and Ms Anna-Carin Ost, UNHCR Representative in Armenia, at the opening of UNHCR Goris Field Unit, Verishen settlement, Armenia. May 25, 2022. © UNHCR/Anahit Hayrapetyan

Գրասենյակի բացման հանդիսավոր արարողությունից հետո ՄԱԿ-ի գործընկերները հանդիպումներ ունեցան մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ և այցելեցին ՄԱԿ ՓԳՀ-ի և ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրեր՝ Գորիսում նորակառույց խաղահրապարակ ու մարզադաշտ, ինչպես նաև համայնքահեն հասարակական կազմակերպությունների գրասենյակներ Գորիսում և Սիսիանում։ Մասնավորապես՝ հյուրերը եղան Գորիսի Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի, «Գորիսի երիտասարդական կենտրոնի», «Արևը Սյունիքից», «Գործընկերություն և Ուսուցում» և «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» ՀԿ-ների գրասենյակներում` ընթացիկ միջոցառումների հաջող ընթացքը դիտարկելու և դրանցում ներգրավված տեղահանված կանանց, երեխաների և երիտասարդների հետ զրուցելու նպատակով։

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2023

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել