ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook Twitter Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Ներկայացուցիչը Հայաստանում
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանք
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Փախստականի իրավիճակում գտնվող անձինք
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Փախստականներին եւ ապաստան հայցողներին վերաբերող փաստաթղթեր
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Տեղահանված երեխաները ֆուտբոլի միջոցով ընկերներ են ձեռք բերում հյուրընկալող համայնքներում

2021 թ. մայիսին ՄԱԿ ՓԳՀ-ն եւ Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) հայտարարեցին իրենց համագործակցության մեկնարկի մասին, որի նպատակն էր՝ բարելավել սպորտի հասանելիությունը փախստականների համար եւ խթանել նրանց սոցիալական ներառումն ու ինտեգրումն ընդունող համայնքներում։

14 Jun 2022

«Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագիր, ՀՖՖ, ՄԱԿ ՓԳՀ, ՈւԵՖԱ

Տասնամյա Կատարինան մեկն է «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրի մասնակիցներից, որը ֆինանսավորվել է ՈւԵՖԱ-ի կողմից եւ իրականացվում է ՀՖՖ-ի կողմից՝ ՄԱԿ ՓԳՀ-ի օժանդակությամբ։ Մարզում Մարտունիում, 2022 թ. © UNHCR/Anahit Hayrapetyan

Անցած տարի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) սկսեց համագործակցել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի հետ՝ մշակելու ծրագրի առաջարկ՝ ՈՒԵՖԱ-ի «Ֆուտբոլը եւ փախստականները» դրամաշնորհային ծրագրին ներկայացնելու համար։ Արդյունքում մշակվեց «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» նախագիծը, որն ՈՒԵՖԱ-ն ընտրեց ֆինանսավորում հատկացնելու համար՝ նպատակ ունենալով ֆուտբոլի միջոցով խթանել փախստականների, ապաստան հայցողների եւ տեղահանված երեխաների ինտեգրումը։

Ծրագիրն այժմ բուռն ընթացքի մեջ է Հայաստանի վեց մարզերում. Կոտայք, Արմավիր, Արարատ, Սյունիք, Վայոց Ձոր եւ Գեղարքունիք։ Ներկայում շուրջ 150 երեխա, որոնց մեծամասնությունը տեղահանված է Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաեւ  տեղացի երեխաներ, ընդգրկվել են ֆուտբոլի թիմերում եւ հաճույքով մասնակցում են կանոնավոր պարապմունքներին, մրցումներին ու այլ միջոցառումներին, որոնք անց են կացվում տեղական մարզադաշտերում՝ համայնքի եւ ՀՖՖ-ի կողմից հանգամանորեն ընտրված համայնքային մարզիչների կողմից։

Play Together for Integration, Martuni, Armenia

Մարտունի կատարած ՄԱԿ ՓԳՀ – ՀՖՖ համատեղ այցի ժամանակ դիտեցինք երեխաներին խաղը, իսկ ընդմիջմանը զրուցեցինք նրանց եւ մարզիչների հետ։ © UNHCRՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է այս ծրագրի ջանքերը, որոնք ուղղված են տեղահանված եւ տեղացի երեխաների, ինչպես նաեւ նրանց ընտանիքներին ֆուտբոլի շուրջ համախմբմանը՝ օգնելով նրանց ընկերանալ եւ սերտ շփումներ ձեւավորել հյուրընկալող համայնքներում։ ՀՖՖ-ի հետ համատեղ դաշտային այցերը ՄԱԿ ՓԳՀ-ին ծրագրի դիտարկման եւ դրա ազդեցության գնահատման հիանալի հնարավորություն ընձեռեցին։ Այցերից մեկը Մարտունիի տեղի դպրոցներից մեկի սպորտադահլիճ էր, որտեղ դիտեցինք երեխաների խաղը եւ ընդմիջմանը զրուցեցին նրանց եւ մարզիչների հետ։

«Ես դեռ ոչ մի պարապմունք բաց չեմ թողել։ Մի անգամ, ձմռանը, այնքան էլ լավ չէի զգում, բայց մայրիկիս չասացի ու եկա ֆուտբոլի», – պատմեց մեզ տեղահանված տղաներից մեկը՝ Մանուկը։ «Ես չէի ուզում հեռու լինել իմ թիմից եւ նույնիսկ մեկ ֆուտբոլի խաղ բաց թողնել», – խորամանկ աչքով արեց մեզ նա։

Մեկ ուրիշ տղա՝ Վահեն, անհամբերությամբ ուզում էր մեզ իր մարզիչի մասին պատմել։ «Մենք մի շատ լավ մարզիչ ունենք՝ պարոն Կամոն։ Նա գիտի բոլոր հնարքները, թե ինչպես խաղանք եւ հաղթենք»։ Նրա ընկեր Արամը նույնպես արձագանքեց. «Պարոն Կամոն իսկական դասատու է, նա մեզ միշտ ասում է, թե որքան կարեւոր է թիմային աշխատանքը, մեզ վստահություն է տալիս, որ մեր հույսը մեր ուժերի վրա դնենք, երբեք չհուսահատվենք եւ անհաջողությունից չվախենանք», – գնդակը ճարպկորեն ցանցի մեջ նետելով՝ ասաց նա։

Play Together for Integration, Martuni, Armenia

«Ֆուտբոլի շնորհիվ մենք գիտակցեցինք մեր ուժը, ավելի հայրենասեր դարձանք եւ սովորեցինք իրար թեւ ու թիկունք կանգնել» – ասում է բնիկ մարտունեցի Արեգը։ © UNHCR/Anahit Hayrapetyan

Երբ երեխաներին հարցրինք, թե ինչ է ֆուտբոլն իրենց  համար, տղաները միմյանց հերթ չտալով սկսեցին թվարկել. «Ֆուտբոլը կյանք է, զգոնություն, Հենրիխ Մխիթարյան, համբերություն», – ասում էին նրանցից շատերը։ «Հաղթանակ, ծանր աշխատանք, թիմային աշխատանք, համերաշխություն»,- բացականչում էին երեխաները։ Եվ նրանք միանգամայն անկեղծ էին. ֆուտբոլը նրանց միավորել էր եւ օգնել ընդհանուր նախաձեռնություններ ու նպատակներ ծրագրել։ «Ֆուտբոլը կարող է օգնել մեզ հաղթահարել մեր կյանքի բոլոր պրոբլեմները։ Ֆուտբոլի շնորհիվ մենք գիտակցեցինք մեր ուժը, ավելի հայրենասեր դարձանք եւ սովորեցինք իրար թեւ ու թիկունք կանգնել», – ասում է Արեգը, որը ծագումով Մարտունիից է։

Թիմում խաղում էին նաեւ երկու քույրեր՝ Անգելինան, 11  տարեկան եւ Կատարինան՝ 10։ Նրանք անչափ ոգեւորված, գրեթե շնչակտուր խաղում էին՝ աշխատելով տղաներից հետ չմնալ։ «Կեցցե՛ք։ Դուք տղաներից լավ եք խաղում», – ասացի եւ մոտեցա՝ ընդմիջման ժամանակ նրանց ոգեւորելու։ «Ֆուտբոլը հիանալի խաղ է։ Մեկ որ մտնում ես խաղի մեջ, արդեն քեզ պաշտպանված ու ապահով ես զգում, քանի որ մի ամբողջ թիմ է կանգնած թիկունքիդ», բացականչեց Անգելինան։ «Կամ էլ հակառակը. գալիս ես թիմիդ աջակցելու եւ ճակատագրական գոլ ես խփում», – ավելացրեց նրա կրտսեր քույրը՝ Կատարինան, որն անհամբեր սպասում էր, մինչեւ խաղալու հերթն իրեն էլ հասնի։

«Ֆուտբոլը թիմային խաղերից լավագույնն է։ Այն, հիրավի, ամենասիրված եւ հանրաճանաչ խաղերից մեկն է, որը կարող է միավորել երեխաներին, օգնել առողջ կենսաձեւ վարել եւ ընկերներ ձեռք բերել», – ասաց ՀՖՖ մասսայական ֆուտբոլի գծով ղեկավար Լալա Երիցյանը։

Play Together for Integration, Martuni, Armenia

Երկու քույրերը՝ Անգելինան եւ Կատարինան, մեծ ոգեւորությամբ խաղում էին՝ աշխատելով տղաներից հետ չմնալ, 2022 թ., Մարտունի © UNHCR/Anahit Hayrapetyan

 

Մենք զրուցեցինք նաեւ մարզիչ Կամո Մոսոյանի հետ. ֆուտբոլի փորձառու մարզիչ, ով քսանհինգ տարուց ի վեր աշխատում էր Մարտունու սպորտդպրոցում, իսկ դրանից առաջ երկար տարիներ խաղում էր ֆուտբոլային ակումբում եւ դարպասապահ էր ։ «Երբ թիմերը նոր-նոր էին ձեւավորվել, երեխաներն այնքան ամաչկոտ էին, որ խելոք նստած ինձ էին լսում, ես էլ պատմում էին ֆուտբոլի եւ այն մասին, թե ինչ դեր կարող է վերջինս ունենալ իրենց կյանքում», – պատմում էր մեզ մարզիչը։ «Սկզբում մի քիչ մտահոգ էի, քանի որ առաջին անգամ էի աշխատում տեղահանությունից տուժած երեխաների հետ, որոնք այնտեղ էին թողել իրենց տները եւ դպրոցները, իրենց ընկերներին ու դասարանցիներին, ում հետ դպրոց էին հաճախել կամ բակում ֆուտբոլ խաղացել։ Ես ուժերս ծանրութեթեւ էի անում, նորարարական մեթոդներ մտածում, թե ինչպես գտնել տեղահանված երեխաների հետ աշխատելու լավագույն մոտեցումը», – շարունակում էր նա պատմել։ «Ես հաճելիորեն զարմացա, որ «համարվելու» ժամանակը շատ կարճ էր։ Նրանք շատ արագ ընկերացան եւ տարվեցին ֆուտբոլով», – հիացմունքով պատմում է մարզիչը։

Մենք պատանի ֆուտբոլիստների հետ մի ամբողջ հիանալի օր անցկացրինք։ Անզեն աչքով կարելի էր տեսնել տեղացի, տեղահանված երեխաների եւ նրանց մարզիչի միջեւ տիրող համերաշխության եւ նվիրվածության մթնոլորտը։ Երեխաները ոգեւորված էին, անհոգնում խաղում էին ու վայելում, ինչպես նաեւ հպարտ էին, որ մենք՝ որպես երկրպագուներ հիացած ենք իրենց խաղով եւ այն թիմային աշխատանքով, որը ստեղծվել եւ զարգացել էր ֆուտբոլի շնորհիվ:

Play Together for Integration, Martuni, Armenia

«Նրանք շատ արագ ընկերացան եւ տարվեցին ֆուտբոլով», հիացմունքով պատմում է մարզիչը։ 2022 © UNHCR/Anahit Hayrapetyan

 

«Անկախ այն բանից, թե աշխարհի որ երկիրն եմ գնում՝ որպես ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչ, լինեն փախստականների ճամբարներ, բնակավայրեր, քաղաքներ ու ավաններ, ես տեսնում եմ ֆուտբոլի՝ մարդկանց մեկ ընդհանուր կրքի շուրջ միավորելու գերբնական կարողությունը։ ՈՒԵՖԱ-ի հետ մեր գործընկերության միջոցով ցանկանում ենք տեսնել ֆուտբոլի ուժը՝ միավորելու տեղահանված մարդկանց եւ նրանց ընդունող համայնքներին», – ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդի։

* * *

ՄԱԿ ՓԳՀ-ն պետական եւ ոչ պետական գործընկերների հետ համատեղ աջակցում է բազմաթիվ երկրներից տեղահանված ընտանիքներին՝ ապահովելու նրանց բարեկեցությունը եւ պաշտպանությունը Հայաստանում: Մարդասիրական, հոգեբանական, սոցիալական ու իրավական աջակցությանը զուգահեռ ՄԱԿ ՓԳՀ-ն իր գործընկերների հետ տարբեր միջոցառումներ է իրականացնում, որոնք ուղղված են կենսապայմանների բարելավմանը, կանանց իրավազորմանը եւ երեխաների ու երիտասարդների հիմնավոր կրթության ապահովմանը, որը կհանգեցնի նրանց ներառմանն ու ինտեգրմանը Հայաստանում։ 2020–2021 թվականներին ՄԱԿ ՓԳՀ-ն նվիրատուների օժանդակությամբ կարողությունների զարգացման եւ համայնքային աջակցության մի շարք նախաձեռնություններ կյանքի կոչեց, որոնց նպատակն ընդունող համայնքներում բարենպաստ միջավայրի եւ խաղաղ գոյակցության խթանումն էր։ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակն աջակցում է նաեւ տեղահանված եւ տեղացի երեխաների համար նախատեսված «Ինտեգրում ֆուտբոլի միջոցով» ծրագրին, որը ֆինանսավորվում է ՈՒԵՖԱ-ի կողմից եւ ընտրված հյուրընկալող համայնքներում իրականացվում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

Պատրաստեց Անահիտ Հայրապետյանը, ՄԱԿ ՓԳՀ

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2023

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել