ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook Twitter Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Ներկայացուցիչը Հայաստանում
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանք
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Փախստականի իրավիճակում գտնվող անձինք
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Փախստականներին եւ ապաստան հայցողներին վերաբերող փաստաթղթեր
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար կազմի հանդիպումը Սյունիքի երիտասարդների հետ

2022 թ. hուլիսի 21-ին Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրում՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալության գրասենյակի բակում, տեղի ունեցավ Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար կազմի հանդիպումը Սյունիքի երիտասարդների հետ։

22 Jul 2022

Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար կազմի հանդիպումը Սյունիքի երիտասարդների հետ, Վերիշեն, Գորիս համայնք, հուլիսի 21-22, 2022 © UNHCR/Գորիսի մամուլի ակումբ

Գորիս, Սիսիան, Գորայք, Տաթև. Շինուհայր, Վերիշեն և Տեղ համայնքներում բնակվող մի խումբ ակտիվ տեղացի և Լեռնային Ղարաբաղից տեղահանված պատանիների և երիտասարդների հետ հանդիպմանը մասնակցեցին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Լիլա Փիթրս Յահիան և ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների՝ Զարգացման ծրագրի, Մանկական հիմնադրամի, Բնակչության հիմնադրամի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Փախստականների գործակալության (ՄԱԿ ՓԳՀ), Միգրացիայի միջազգային կազմակերպության, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Պարենի համաշխարհային ծրագրի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Արդյունաբերական զարգացման կազմակերպության, ՄԱՁԻԱՀ-ի, Գլոբալ հաղորդակցության վարչության և այլ կազմակերպությունների ղեկավար պաշտոնյաներ։

Միջոցառումը վարում էին ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քրիսթինե Վայգանդը և ՄԱԿ ՓԳՀ արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանը: Հանդիպման նպատակն էր իրազեկվել համայնքային կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող երիտասարդների գործունեության, նրանց հաջողությունների, տեսլականի, նոր հնարավորությունների և առկա խնդիրների մասին, ինչպես նաև քննարկել համայնքների զարգացմանն ուղղված հնարավոր ուղիներն ու գործնական քայլերը:

Քաղաքացիական հասարակության տարբեր խմբեր ներկայացնող երիտասարդ կամավորները (համայնքներին կից երիտասարդական խորհուրդները, «Արեւը Սյունիքից» ՀԿ-ն, Կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամը, «Համայնքը՝ հանուն երկրի» երիտասարդական կազմակերպությունը) բարձրաձայնեցին իրենց խնդիրներն ու խոչընդոտները՝ նշելով նյութական ռեսուրսների, տարածքի եւ տրանսպորտային միջոցների, ինչպես նաեւ շարունակական դասընթացների եւ զարգացման ծրագրերի անհրաժեշտությունը:

Հայաստանում ՄԱԿ-ի ղեկավար կազմի հանդիպումը Սյունիքի երիտասարդների հետ, Վերիշեն, Գորիս համայնք, հուլիսի 21-22, 2022 © UNHCR/Գորիսի մամուլի ակումբ

Հանդիպման ընթացքում հատկապես կարեւորվեց երիտասարդական կենտրոնների ստեղծումը՝ ոչ ֆորմալ կրթության, մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաեւ գիտահետազոտական, սոցիալ-տնտեսական եւ գյուղատնտեսական ծրագրերին եւ արվեստի, կինոյի եւ ՏՏ ոլորտին առընչվող՝ պատանիների եւ երիտասարդների ինքնազարգացմանն ուղղված զանազան նախագծերի իրականացման նպատակով: Երիտասարդական կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը հատկապես շեշտադրվեց համայնքների բարօրությանն ու զարգացմանն ուղղված՝ պատանիների եւ երիտասարդների համախմբված, համաձայնեցված եւ նպատակային գործունեության ապահովման համատեքստում:

Բարձրաձայնելով իրենց խնդիրները եւ այն խոչընդոտները, որոնց բախվում են համայնքները, երիտասարդները նշեցին տեղական ինքնակառավարման մարմինների աջակցության, համայնքահեն եւ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության եւ, որ ամենակարեւորն է, ծնողների, ուսուցիչների, ազդեցիկ մարդկանց եւ մեծահասակների ուշադրության, խորհրդատվության ու քաջալերանքի կարեւորությունը՝ իրենց առաջադեմ նախագծերն ու նորարարական գաղափարները կյանքի կոչելու նպատակով: Այդ համատեքստում երիտասարդները շեշտեցին ՄԱԿ-ի գործակալությունների դերը, նրանց նյութական եւ բարոյական աջակցությունը, կանոնավոր այցերը հեռավոր համայնքներ՝ երիտասարդների եւ նրանց ընտանիքների հիմնախնդիրներին ճշգրիտ ծանոթանալու եւ ուսումնասիրելու ու դրական փոփոխության ուղիներ փնտրելու նպատակով:

Հանդիպման ավարտին Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժ.պ. Լիլա Փիթրս Յահիան բարձր գնահատեց պատանիների եւ երիտասարդների տոկունությունը, ուժեղ կամքն ու էնտուզիազմը: Ողջունելով Սյունիքի համայնքներում նրանց ակտիվ գործունեությունը, նա պատրաստակամություն հայտնեց ՄԱԿ-ի հետ համագործակցության միջոցով աջակցել երիտասարդներին՝ համայնքային կյանքում նորարարական բարեփոխումների գործում, ցանկանալով նրանց երազանքների իրականացում եւ երջանիկ ապագա:

UNCT meeting in Goris-2

UNCT meeting in Goris-5

UNCT meeting in Goris-3

UNCT meeting in Goris

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2023

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել