ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook Twitter Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Ներկայացուցիչը Հայաստանում
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանք
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Փախստականի իրավիճակում գտնվող անձինք
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Փախստականներին եւ ապաստան հայցողներին վերաբերող փաստաթղթեր
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Հայտարարություն. «ՃԱՄՊՐՈՒԿ 2022» լրագրողական ամենամյա մրցույթ

15 Nov 2022

[ԹԱՐՄԱՑՎԱԾ]
Հայաստանի միգրացիոն ծառայությունը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը եւ «Մարդը կարիքի մեջ» միջազգային կազմակերպությունը շարունակում են «ՃԱՄՊՐՈՒԿ» ամենամյա լրագրողական մրցույթի ավելի քան տասնամյա ավանդույթը։

Այս տարի մրցույթին կարող են ներկայացվել 2021 թ. դեկտեմբերի 1-ից հետո հրապարակված նյութերը՝ հետեւյալ թեմաներով.

  • ապաստանի համակարգ. փախստականներ, միջազգային պաշտպանություն և ինտեգրում.
  • միգրացիոն գործընթացներ եւ միգրանտներ.
  • քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրներ.
  • վերադարձ, վերաինտեգրում.
  • տեղահանություն և տեղահանված անձանց խնդիրներ։

Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիա ոլորտի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ եւ թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։

Ուշադրություն․ անվավեր կհամարվեն այն նյութերը, որոնք մշակվել են դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։

Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2022 թ. դեկտեմբերին (եւ կնվիրվի Միգրանտների միջազգային օրվան)։

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչեւ 2022 թ. դեկտեմբերի 4-ը, ժ. 23։59, էլ-փոստի [email protected] հասցեով՝ պարտադիր նշելով հետեւյալը.

– հեղինակի անունը եւ ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,

– հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 095 005 313 (Արամազդ Ղալամքարյան, ՄԱԿ ՓԳՀ) կամ 091 52 02 54 (Նելլի Դավթյան, Միգրացիոն ծառայություն) հեռախոսահամարներով։

«ՃԱՄՊՐՈՒԿ 2022» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ լուսաբանման ոլորտում լավագույն փորձը խրախուսելն է։ Հայաստանում փախստականների, տեղահանված անձանց և միգրանտների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ եւ ազդեցիկ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ եւ անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանված անձանց և միգրանտների վերաբերյալ լրագրության և լուսաբանման գործում։

2022-12-01_Suitcase 2022 announcement_Arm_deadline extended

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2023

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել