ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook X Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Հայաստանում ներկայացուցչի ժ.պ.
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանքում – 2020-2021 թթ.
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Տեղեկություններ փախստականների եւ ապաստան հայցողների համար
    • Օրացույցներ եւ ձեռնարկներ
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

ՄԱԿ ՓԳՀ-ն եւ գործընկերները դիմում են դոնորներին՝ տրամադրելու 97 մլն դոլարի օժանդակություն Հայաստանում ապաստանած փախստականներին

Ժնեւ – ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, ՄԱԿ-ի այլ գործակալությունների ու գործընկեր ՀԿ-ների հետ միասին փորձում է 97 միլիոն ԱՄՆ դոլար հավաքագրել՝ անհետաձգելի մարդասիրական օգնություն եւ պաշտպանություն ցուցաբերելու փախստականներին ու նրանց մեծահոգաբար ընդունած անձանց, ինչը կսատարի կառավարության արագ արձագանքման ջանքերը։

7 Oct 2023

Սյուզաննան իր չորս զավակների հետ մեկն է այն 100,000 փախստականներից, որոնք ապաստան են գտել Հայաստանում։ © UNHCR/Karen Minasyan

Այսօր գործարկված Փախստականների կարիքներին արձագանքման ծրագիրը (ՓԿԱԾ) ներկայացնում է 60 գործընկերների, այդ թվում 43 ազգային ՀԿ-ների եւ ամփոփում վեցամսյա ժամկետում՝ մինչեւ 2024 թվականի մարտի վերջը տրամադրվող օգնության աշխատանքները։ Համատեղ ծրագիրը նպատակ ունի աջակցել 196,000 մարդու, այդ թվում 101,000 փախստականների եւ տեղական համայնքների 95,000 ներկայացուցիչների։ Ծրագրում հաշվի են առնված նաեւ առաջիկա ձմեռային ցուրտ ամիսները, երբ օգնության անհրաժեշտությունն է՛լ ավելի կսրվի։

Սեպտեմբերի վերջին ռազմական գործողությունների սրացմանը հաջորդող մեկ շաբաթից էլ պակաս ժամանակում Հայաստան է ժամանել ավելի քան 100 հազար փախստական։ Նոր ժամանածների շարքում են շուրջ 30,000 երեխաներ եւ բազմաթիվ խոցելի մարդիկ, ներառյալ հղի կանայք, հաշմանդամություն եւ առողջության քրոնիկ խնդիրներ ունեցող բազմաթիվ այլ անձինք։ Փախստականների կեսից ավելին տարեցներ են եւ երեխաներ։

Շատերը փախուստի են դիմել՝ իրենց հետ ունենալով միայն այն սակավաթիվ անձնական իրերը, որոնք հասցրել են փախչելիս հապշտապ վերցնել եւ տեղ են հասել վհատված, ուժասպառ եւ ապագայի համար մտահոգ: Այժմ նրանք հրատապ աջակցության կարիք ունեն։

76-ամյա Դավիթ Ծատուրյանն իր կնոջ հետ նստել է ճամպրուկների վրա, Գորիս քաղաքում, իր զավակների ու թառների հետ Հայաստանում ապաստան գտնելուց հետո։ © UNHCR/Karen Minasyan

Հաշված օրերի ընթացքում հարկադրված լինելով ընդունել ավելի քան հարյուր հազար փախստական՝ Հայաստանում ընդունող համայնքները եւ ներպետական հանրային ծառայությունները վիթխարի ճնշման տակ են։ Ժամանած փախստականները երկրի բնակչության 3.4 տոկոսն են կազմում, եւ նրանք եկել են ստվարացնելու արդեն իսկ երկրում բնակություն հաստատած փախստականների, ապաստան հայցողների ու քաղաքացիություն չունեցող շուրջ 35,000 մարդկանց շարքերը։

«Մենք կոչ են անում միջազգային հանրությանը՝ անհապաղ նեցուկ կանգնելու փախստականներին ու նրանց ընդունողներին։ Տեղական համայնքները սրտաբացորեն իրենց դռներն են բացել եւ շատ մեծ համերաշխություն ցուցաբերել փախստականներին։ Նույնչափ դրվատելի է նաեւ տեղական կառավարման մարմինների կողմից առաջնորդվող համայնքային արձագանքը, կամավորների եւ քաղաքացիական հասարակության օգնությունը։ Այսուհանդերձ, միջազգային աջակցությունը չափազանց կարեւոր է այս ընդունելությանն օժանդակելու համար, ինչը նաեւ մեզ կօգնի արձագանքելու այս հրատապ կարիքներին եւ, միեւնույն ժամանակ, խարսխվելու այս բնակչության դիմակայունության վրա», – ասել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

ՄԱԿ ՓԳՀ աշխատակից Արփինեն ընդունում է փախստականների համար ստացված առաջին հումանիտար օժանդակությունը։ © UNHCR/Hrant Sahakyan

Փախստականների կարիքներին արձագանքման ծրագիրը կնպաստի եւ կլրացնի կառավարության արձագանքը՝ շեշտադրելով անհետաձգելի պաշտպանության ու աջակցության կարեւորությունը, միաժամանակ կենտրոնանալով ներառականության, դիմակայունության եւ այն լուծումներին վրա, որոնք ուղղված են ինչպես փախստականներին, այնպես էլ ընդունող համայնքներին։

Ծրագիրն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, մասնավորապես պաշտպանությունը՝ առանցքում պահելով գենդերով պայմանավորված բռնությունը, երեխայի պաշտպանությունն ու կրթությունը, ինչպես նաեւ պարենային անվտանգությունն ու սնուցումը, առողջությունը, դիմակայունությունը, կացարանով եւ ոչ պարենային ապրանքներով ապահովումը, որտեղ տեւականորեն մեծ ուշադրություն կդարձվի ներառականությանն ու հանրային ծառայությունների բարելավմանը։

Մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատել.

  • Ժնեւում՝ Լուիս Դոնովան, [email protected],+41 79 217 30 58
  • Երեւանում՝ Կիրի Ատրի, [email protected], +374 55 504 216

Փախստականների կարիքներին արձագանքման ծրագիր

  • Ներբեռնել Փախստականների կարիքներին արձագանքման ծրագիրը (անգլերեն)
  • Տես B-roll լրատվամիջոցների համար

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2025

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել