ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook X Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Հայաստանում ներկայացուցչի ժ.պ.
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանքում – 2020-2021 թթ.
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Տեղեկություններ փախստականների եւ ապաստան հայցողների համար
    • Օրացույցներ եւ ձեռնարկներ
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Ֆրանսիայի դեսպանատունը պատվում է հայաստանցի պարա աթլետներին

2024 թ. հուլիսի 24-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպել էր մի հիշարժան ընդունելություն, որի ընթացքում Ֆրանսիայի դեսպանը հյուրընկալել էր Հայաստանի տարբեր ծայրերից ժամանած պարա աթլետներին՝ արժանին մատուցելու նրանց արտակարգ ձեռքբերումներին։

26 Jul 2024

Մեդլաները, որոնք հանձնվեցին Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնի հաղթողներին, հուլիսի 24, 2024 թ., Երեւան, Հայաստան © UNHCR/Karen Minasyan

Ընդունելությունը, որը հաջորդեց Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնի անցկացմանը, դարձավ ձոն ոչ միայն մասնակիցների մարզական հաջողություններին, այլեւ շեշտեց ներառականության կարեւորությունը սպորտում։

Երեկոն մեկնարկեց Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան պ-ն Օլիվիե Դեկոտինյիի ողջույնի խոսքով. դեսպանն ընդգծեց սպորտի միջոցով համերաշխության հասնելու գործում փառատոնի կարեւոր դերը։

«2024 թվականի Փարիզի Օլպիական խաղերի եւ Պարալիմպիկ խաղերի նախաշեմին՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հպարտ է՝ համագործակցելու Հայաստանի պարա սպորտի 20-րդ փառատոնի շրջանակում։ Սրտանց ողջունում ենք մարզիկներին ու մարզուհիներին՝ նրանց ցույց տված հիանալի արդյունքների եւ օլիմպիական ոգուն նվիրվածության համար, եւ մեր գնահատանքն ենք արտահայտում կազմակերպիչներին՝ սպորտի միջոցով ներառականությունն առաջ մղելուն եւ համայնքի համախմբմանն ուղղված իրենց ջանքերի համար», – նշեց դեսպան Դեկոտինյին։

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դեկոտինյին ողջույնի խոսքով դիմեց պարա աթլետներին ու Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնի կազմակերպիչներին, հուլիսի 24, 2024 թ. © UNHCR/Karen Minasyan

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ պ-ն Հակոբ Աբրահամյանն իր խոսքում բարձր գնահատեց փառատոնի մասնակից յուրաքանչյուր մարզիկի անցած ճանապարհը, կամքն ու ձեռքբերումները։ «Այս մարզիկները դիմակայունության եւ ուժի մարմնավորում են, ինչը նրանց իրական չեմպիոններ է դարձնում», – ընդգծեց պ-ն Աբրահամյանը։ Նա շնորհակալական խոսք ուղղեց փառատոնի կազմակերպիչներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը, եւ շեշտեց Երեւանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համագործակցության կարեւորությունը։

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը ողջույնի եւ շնորհակալական խոսք ուղղեց ներկաներին։ Հուլիսի 24, 2024 թ., Երեւան, Հայաստան։ © UNHCR/Karen Minasyan

Ողջ երեկոյի ընթացքում հնչող բոլոր ելույթները շեշտում էին սպորտի միջոցով ներառականության հասնելու ու միմյանց աջակցելու կարեւորությունը։ ՀՀ Արտաքին գործերի նախարարության Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ տ-ն Կարինե Սուջայանն իր խոսքում վերահաստատեց Հայաստանի՝ ներառականության եւ բազմազանության նկատմամբ հարգանքի ապահովման հանձնառությունը։ «Պարա սպորտի փառատոնի նման միջոցառումները նշանավորում են Հայաստանի Հանրապետության նվիրվածությունը բոլոր մարզիկների համար հավասար հնարավորությունների ապահովմանը», – նշեց տ-ն Սուջայանը։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ տ-ն Կարինե Սուջայանը ողջույնի եւ շնորհակալական խոսք ուղղեց ներկաներին։ Հուլիսի 24, 2024 թ., Երեւան, Հայաստան։ © UNHCR/Karen Minasyan

ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տ-ն Գվենոլեն լը Կուստերը բարձր գնահատեց պարա սպորտի ջատագովների ջանքերը, որոնք առաջ են մղում սոցիալական համախմբումն ու ներառումը, հաղթահարում են առկա խոչընդոտները։ «Սպորտի՝ բուժելու, ներառելու, պատկանելության զգացում առաջացնելու ուժն իսկապես հիացնող է», – նշեց տ-ն լը Կուստերը։ Նա շնորհավորեց մարզիկներին ու մարզուհիներին եւ իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեին, Հայաստանի կառավարությանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը եւ Երեւանի քաղաքապետարանին՝ իրենց գործընկերության ու համատեղ ջանքերի համար՝ ուղղված պարա սպորտի աջակցմանն ու բոլորին հասանելի ներառական հնարավորությունների ստեղծմանը։

Ներկաներին ողջունեց նաեւ ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար տ-ն Գվենոլեն լը Կուստերը։ Հուլիսի 24, 2024 թ., Երեւան, Հայաստան։ © UNHCR/Karen Minasyan

Ընդունելության ընթացքում հատուկ գնահատականի արժանացավ Գրետա Վարդանյանը, որը պարա փաուերլիֆթինգ մարզաձեւից որակավորվել է՝ օգոստոսին կայանալիք Փարիզի Պարալիմպիկ խաղերում ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը։ Գրետան այդպիսի պատվի արժանացած միակ մարզիկն է (հուլիսի 24-ի դրությամբ)։ Ներկաները բարձր գնահատեցին Գրետայի ձեռքբերումը՝ հույս հայտնելով, որ հայաստանցի առնվազն եւս երկու պարա աթլետ կկարողանան հասնել որակավորման եւ մասնակցել պարա սպորտի համաշխարհային ամենամեծ մրցաշարին։

Պարա փաուերլիֆթինգ մարզաձեւում Փարիզի Պարալիմպիկ խաղերում Հայաստանը ներկայացնող Գրետա Վարդանյանը (լուսանկարում՝ կենտրոնում, կապույտ շապիկով) Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ, հուլիսի 24, 2024 թ., Երեւան, Հայաստան © UNHCR/Karen Minasyan

Ընդունելության շրջանակում Ֆրանսիայի դեսպանը մեդալներ ու հավաստագրեր հանձնեց Պարա սպորտի փառատոնում երկու մարզաձեւերում հաղթած մարզիկներին։ Մարզիկները կիսեցին իրենց տպավորությունները փառատոնից ու շեշտեցին իրենց կյանքում սպորտի ունեցած հսկայական փոխակերպիչ ուժն ու կարեւորությունը։

KAR_4240

KAR_4096

KAR_4145

KAR_4158

KAR_4198

KAR_4227

Ֆրանսիայի դեսպանատանը կայացած արարողությանը հրավիրված էր նաեւ 10-ամյա Ալվին Մայել Շալոմը՝ Գվինեայից բռնի տեղահանված իր մոր՝ տ-ն Լամարանա Ջիբա Բահի հետ միասին։ Ալվինը վարժ խոսում է հայերեն եւ ներկաների համար կատարեց հատվածներ հայ ժողովրդական երկու երգերից՝ հիացմունք առաջ բերելով ներկաների մոտ ու արժանանալով նրանց ծափահարություններին։

10-ամյա Ալվին Մայել Շալոմը՝ Գվինեայից բռնի տեղահանված իր մոր՝ տ-ն Լամարանա Ջիբա Բահի հետ միասին, Ֆրանսիայի դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ, հուլիսի 24, 2024 թ., Երեւան, Հայաստան © UNHCR/Karen Minasyan

Պարա մարզիկներն իրենց գոհունակությունն արտահայտեցին կազմակերպիչների կողմից իրականացված մեծ աշխատանքի կապակցությամբ, ինչպես նաեւ այն ճանաչման, որին արժանացան իրենք։ «Բարեբախտություն է այսօր լինել այստեղ, շրջապատված իմ ընկեր մարզիկներով եւ աջակիցներով, նշել մեր բոլորի ձեռքբերումներն ու կիսել մեր ուրախությունը», – իր տպավորություններով կիսվեց մասնակից մարզիկներից մեկը։

Ընդունելության ավարտին՝ դեսպան Դեկոտինյին իր երախտագիտությունը հայտնեց բոլոր գործընկերներին ու արարողության մասնակիցներին։

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինյին դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ, հուլիսի 24, 2024 թ., Երեւան, Հայաստան © UNHCR/Karen Minasyan

«Այսօրվա միջոցառումը պարզապես ձեռքբերումները տոնելու նպատակ չուներ, այլ նաեւ արժանին մատուցելու մարդկային ոգուն եւ մեզ համախմբելու՝ սպորտի կարողությանը», – նկատեց պարոն դեսպանը։

Ֆրանսիայի դեսպանատան կազմակերպած ընդունելությունն անջնջելի հետք թողեց մասնակից պարա աթլետների հոգում՝ եւս մեկ անգամ ի ցույց դնելով սպորտի փոխակերպող ուժը, ներառականության ու համախմբվածության ամրապնդման գործում սպորտի կարեւորությունը։

KAR_4376

KAR_4436

KAR_4466

KAR_4475

KAR_4514

KAR_4499

KAR_4527

KAR_4566

KAR_4587

KAR_4622

KAR_4655

KAR_4666

Հայաստանի պարա սպորտի 20-րդ հանրապետական փառատոնի կազմակերպիչները հատուկ երախտագիտություն հայտնեցին Ֆրանսիայի դեսպանին եւ կառավարությանը՝ փախստականներին եւ նրանց ընդունող համայնքներին ցուցաբերվող տեւական օժանդակության համար, ինչը մարդասիրական արժեքներին ու համերաշխությանը նվիրվածության արտահայտությունն է։

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2025

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել