Դոնորներ

ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը երախտապարտ է բոլոր նվիրատուներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում մեր ծրագրերի աջակցության գործում՝ թույլ տալով մեզ ապահովել անհրաժեշտ պաշտպանություն, ապաստան և կրթություն փախստականների, փախստականի իրավիճակում գտնվող անձանց, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։

2021 թվականին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին անհրաժեշտ էր 15,4 միլիոն ԱՄՆ դոլար՝ փախստականների իրավիճակում հայտնված մարդկանց կարիքներին արձագանքելու և կանոնավոր տարեկան ծրագիրը ապահովելու համար: Միջգերատեսչական արձագանքման պլանի ֆինանսական պահանջները կազմում էին 49,3 միլիոն ԱՄՆ դոլար:

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը երախտապարտ է այն բոլոր դոնորներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել 2021 թվականին Հայաստանում մեր ծրագրերի իրականացման գործում.

Հայաստան | Եվրոպական միություն (ECHO) | Ճապոնիա | Ռուսաստանի Դաշնություն |Ամերիկայի Միացյալ Նահանգներ | ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամ (CERF) | GAP Inc. | UPS Corporate