Ամփոփ թվեր

Պատերազմների, բռնության, հետապնդումների և մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի հետևանքով փախուստի դիմած անձանց թիվը 2020 թվականին հասել է մոտ 82.4 միլիոնի, ինչպես փաստում է ՄԱԿ ՓԳՀ «Գլոբալ միտումներ» տարեկան զեկույցը` հրապարակված Ժնևում: Վերջինս չորս տոկոսով ավել է 2019 թվականի վերջին արձանագրված ռեկորդային բարձր՝ 79.5 միլիոնից։

Բռնի տեղահանված մարդկանց 42 տոկոսը 18 տարեկանից ցածր աղջիկներ ու տղաներ են։ Նրանք առանձնակի խոցելի են հատկապես երկարամյա ճգնաժամերի պարագայում: ՄԱԿ ՓԳՀ-ի նոր տվյալների համաձայն՝ 2018 և 2020 թվականների ընթացքում գրեթե մեկ միլիոն երեխա փախստականի կարգավիճակով է աշխարհ եկել: Նրանցից շատերը կարող են տարիներ շարունակ փախստական մնալ։

2020 թվականի ընթացքում շուրջ 3.2 միլիոն ՆՏԱ և ընդամենը 251,000 փախստական է հայրենիք վերադարձել, որը 2019 թվականի համեմատ, համապատասխանաբար 40 և 21 տոկոսով նվազում է նշանակում: Եվս 33,800 փախստական իրենց ապաստան տրամադրած երկրի քաղաքացիություն է ստացել։ Վերաբնակեցված փախստականների թիվը կտրուկ անկում է արձանագրել. անցած տարի ընդամենը 34,400 փախստական է վերաբնակեցվել, ինչը վերջին 20 տարվա ամենացածր մակարդակն է՝ վերաբնակեցման վայրերի թվի կրճատման և Covid19-ի պատճառով:

ՄԱԿ ՓԳՀ 2020 թ. Գլոբալ միտումների զեկույց. հիմնական տվյալներ

  • Ընդհանուր 82.4 միլիոն բռնի տեղահանված անձ (2019 թվականին՝ 79.5 միլիոն). 4 տոկոս աճ
    • 4 միլիոն փախստական ​​(2019 թվականին՝ 26.0 միլիոն), այդ թվում՝
      • 7 միլիոն փախստական՝ ՄԱԿ ՓԳՀ մանդատի ներքո (2019 թվականին՝ 20.4 միլիոն)
      • 7 միլիոն պաղեստինցի փախստական՝ ՄԱՕԱ մանդատի ներքո (2019 թվականին՝ 5.6 միլիոն)
    • 0 միլիոն ներքին տեղահանված անձ (2019 թվականին՝ 45.7 միլիոն)
    • 1 միլիոն ապաստան հայցող ​​(2019 թվականին՝ 4.1 միլիոն)
    • 9 միլիոն վենեսուելացի տեղահանվել է արտերկիր (2019 թվականին՝ 3.6 միլիոն)
  • 2020 թվականն աշխարհում բռնի տեղահանության անընդմեջ աճի իններորդ տարին է: Այսօր մարդկության մեկ տոկոսը տեղահանված է և կրկնակի ավելի շատ բռնի տեղահանվածներ կան, քան 2011 թվականին, երբ ընդհանուր թիվը 40 միլիոն էր:
  • Երկիրը հարկադրաբար լքածների ավելի քան երկու երրորդը գալիս է ընդամենը հինգ երկրից. Սիրիա (6.7 միլիոն), Վենեսուելա (4.0 միլիոն), Աֆղանստան (2.6 միլիոն), Հարավային Սուդան (2.2 միլիոն) և Մյանմար (1.1 միլիոն)։
  • Աշխարհի փախստականների մեծամասնությունը՝ 10 փախստականից գրեթե ինը (86 տոկոս), հյուրընկալվում են ճգնաժամային տարածքներին կից ցածր ու միջին եկամուտ ունեցող երկրներում: Ամենաքիչ զարգացած երկրներն ապաստան են տրամադրել ընդհանուր թվի 27 տոկոսին:
  • Թուրքիան յոթերորդ տարին անընդմեջ հյուրընկալել է աշխարհի ամենամեծ փախստական ​​բնակչությանը (3.7 միլիոն փախստական), որին հաջորդում է Կոլումբիան (1.7 միլիոն, այդ թվում՝ արտերկիր տեղահանված վենեսուելացիների), Պակիստանը (1.4 միլիոն), Ուգանդան (1.4 միլիոն) և Գերմանիան (1.2 միլիոն)։
  • Ապաստանի առկախված հայցերի թիվն աշխարհում պահպանվել է 2019 թ. մակարդակի վրա (4.1 մլն), սակայն անդամ պետությունները և ՄԱԿ ՓԳՀ-ն համատեղ շուրջ 1.3 միլիոն ապաստանի անհատական ​​հայց են գրանցել, որը 2019 թ. ցուցանիշից մեկ միլիոնով պակաս է (43% պակաս):

Ստորեւ ներկայացված են վիճակագրական տվյալներ բռնի տեղահանված անձանց վերաբերյալ.