Կենսապահովում և ինտեգրում

Կյանքի վերակերտումն ավելին է, քան պարզապես գլխավերևում տանիք և քնելու ապահով տեղ ունենալը։ Դա նշանակում է վերստին սեփական ապագայի նկատմամբ հսկողություն ձեռք բերել։

Իսկ դա անելու լավագույն ձևերից մեկը սեփական ջանքերով ապրուստ ապահովելն է։ Պատշաճ աշխատանքի միջոցով փախստականները և տեղահանված անձինք կարող են բավարարել իրենց ընտանիքների կարիքները, պահպանել իրենց արժանապատվությունը, դառնալ առավել դիմակայուն և ուժեղ՝ սեփական ապագան կառուցելու համար։ Ունենալով աշխատելու և իրենց հմտություններն ի սպաս դնելու հնարավորությունը փախստականներին թույլ է տալիս նաև իրենց ներդրումն ունենալ հյուրընկալող համայնքների բարեկեցության գործում։

Ինտեգրում

Հայաստանն անդամակցում է 1951 թ. Փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիային, 1967 թ. Արձանագրությանը, ինչպես նաև 1954 թ. Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին և 1961թ. Ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաներին: Հայաստանը 2015թ.-ից ՄԱԿ ՓԳՀ Գործադիր կոմիտեի լիիրավ անդամ է համարվում: Ներկայում ՄԱԿ ՓԳՀ-ն ակտիվորեն խթանում է տեղահանված բնակչության ներգրավվածությունը Կայուն զարգացման նպատակների օրակարգի իրագործման և ՀՀ զարգացման 2030 տեսլականի մեջ: Ազգային ժողովը հավանություն է տվել նոր ձևավորված կառավարության գործողությունների ծրագրին, որն առաջին անգամ ներառում է փախստականների և միգրացիայի վերաբերյալ էական հղումներ: Ըստ այդմ, Ծրագիրը բարենպաստ հարթակ է ապահովում ՄԱԿ ՓԳՀ-ի և ՀՀ կառավարության՝ փախստականների ընդունման և ինտեգրման մեխանիզմների, այդ թվում՝ ինտեգրման միասնական քաղաքականության շուրջ համատեղ աշխատանքի համար: Այնուամենայնիվ, ընդունելության անբավարար պայմանները և ապաստան հայցողների ապօրինի սահմանահատման և ազգային անվտանգության առումներով քրեական հետապնդումը կարող են խոչընդոտել փախստականների արդյունավետ պաշտպանությանը:

Ինտեգրմանն ուղղված հիմնական աշխատանքները

– Ինտեգրման և ինքնաբավ կենսակերպ վարելու բարելավման նպատակով մտահոգության առարկա հանդիսացող անձանց համար կրթության լայն հնարավորություններ ապահովել.
– Հայերեն և ռուսերեն լեզվի դասընթացների տրամադրում ապաստան հայցողների և փախստականների համար՝ նրանց ինտեգրման նպատակով.
– Հետամուտ լինել ապաստան հայցողների համար պետական աջակցության ավելի ուժեղ համակարգային կառույցներ ունենալուն, ներառյալ՝ տեխնիկական աջակցության և խորհրդատվության տրամադրում Միգրացիոն ծառայության նոր Հատուկ կացարան կառուցելու համար.
– Խրախուսել ուշադրությունը կենտրոնացնել մարդասիրական արձագանքից դեպի կայուն լուծումների առաջխաղացում և դյուրացում, հիմնականում ինտեգրման միջոցով.
-Տրամադրել խորհրդատվություն և աջակցություն փախստականների, տեղահանված անձանց համար կառավարության նախաձեռնած համապարփակ ինտեգրման քաղաքականության մշակմանը.

Ինչպե՞ս է ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակն օգնում։

Մենք օգնում ենք իրենց տնից հարկադրված փախուստի դիմած և այժմ նոր համայնքում բնակություն հաստատած մարդկանց՝ օժանդակելով նրանց տնտեսական ներառմանը և հետամուտ լինելով նրանց աշխատելու իրավունքին։ Մենք փախստականներին օգնում ենք իրենց հյուրընկալող համայնքների աշխատաշուկա մուտք լուծել, ինչն, իր հերթին, նրանց հնարավորություն է տալիս օգտվելու ընձեռված տնտեսական հնարավորությունից։