Այլ գործընկերներ

Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ

Հանրային պաշտպանի գրասենյակը տրամադրում է անվճար իրավաբանական օգնություն, այդ թվում՝ ապաստան հայցողներին, փախստականներին, Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց, մարդկանց թրաֆիքինգի (Մարդկանց թրաֆիքինգի հարցերով հանձնաժողովի կողմից որպես զոհ ճանաչվելու պայմանով) եւ խոշտանգման զոհերին, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր հնարավորություն չունեն դատական եւ այլ հանրային մարմիններում իրենց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար օգտվել իրավաբանական ծառայություններից:
Հեռ. +374 10 60 07 14
Հասցե` 0010, Երեւան, Զաքիյան փող. 7-2, 2-րդ հարկ
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք՝ www.advocates.am

 

Միգրացիայի միջազգային կազմակերպություն (ՄՄԿ)

ՄՄԿ-ն նպաստում է միգրացիայի մարդասիրական եւ կանոնավոր կառավարմանը, ինչպես նաեւ միգրանտների մարդու իրավունքների արդյունավետ պահպանմանը եւ անհրաժեշտության դեպքում համագործակցում համապատասխան այլ միջազգային կազմակերպությունների հետ՝ դյուրացնելով փախստականների, տեղահանված անձանց, միգրանտների եւ միջազգային միգրացիոն ծառայությունների կարիք ունեցող այլ անձանց կամավոր վերադարձը եւ վերաինտեգրումը:
Հեռ. +374 10 58 56 92
Հասցե` 0010, Պետրոս Ադամյան փող. 14
Էլ-փոստ՝ [email protected]
Վեբկայք՝ www.iom.int/countries/armenia