ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Նվիրաբերել
ՄԱԿ ՓԳՀ լոգո
  • Որոնել
  • Հայաստան
  • Մենյու

Ընտրել այս բաժնի լեզուն

English Հայերեն

Ընտրել գլոբալ վեբկայքի լեզուն

English Français Español عربي
Ընտրել երկրի վեբկայք
  • Նվիրաբերել
  • Մեդիա կենտրոն

Տարածել

Facebook X Telegram
  • Մեր մասին
    • Մանդատ և նպատակներ
    • ՄԱԿ ՓԳՀ պատմություն
    • Գերագույն հանձնակատար
    • Հայաստանում ներկայացուցչի ժ.պ.
    • Կապ
  • Ինչ ենք անում
    • Ամփոփ թվեր
    • Մարդասիրական արձագանքում – 2020-2021 թթ.
    • Ընթացիկ ծրագրեր
    • Ապաստան եւ պաշտպանություն
    • Կենսապահովման ծրագրեր և ինտեգրում
  • Ում ենք օգնում
    • Փախստականներ եւ ապաստան հայցողներ
    • Քաղաքացիություն չունեցող անձինք
    • Ստանալ օգնություն
  • Գործընկերներ
    • Պետական կառույցներ
    • Իրականացնող գործընկերներ
    • ՄԱԿ-ի գործակալություններ
    • Այլ գործընկերներ
    • Դոնորներ
  • Լուրեր
    • Նորություններ
    • Պատմություններ
    • Հարցազրույցներ
    • Տեսանյութեր
  • Փաստաթղթեր
    • Տեղեկանքներ եւ ամփոփումներ
    • Օժանդակության մոնիթորինգի զեկույցներ
    • Տեղեկություններ փախստականների եւ ապաստան հայցողների համար
    • Օրացույցներ եւ ձեռնարկներ
  • Ներգրավվել
    • Աշխատատեղեր և գնումներ
    • Դառնալ կամավոր
    • Փախստականների համաշխարհային օր
Որոնել ՄԱԿ ՓԳՀ
Ավարտել որոնումը
 
  • Սկիզբ

Դասընթաց մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության թեմայով

Հայաստանում Սիրիայից տեղահանված սկսնակ գործարարների և ձեռնարկատերերի համար

25 May 2016

Մտավոր սեփականության պաշտպանություն

2016 թ.-ի մայիսի 25-ին Մտավոր սեփականության համաշխարհային օրվա շրջանակներում, որը նշվում է ամեն տարի ապրիլի 26-ին,  մտավոր սեփականության իրավունքի մասնագետ Մարինե Ֆիդանյանը, ՄԱԿ ՓԳՀ-ի և վերջինիս գործընկեր Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համագործակցելով, առաջարկեց փախստականների մտավոր սեփականության իրավունքի պաշտպանության թեմայով դասընթաց վարել մի խումբ Սիրիայից տեղահանված ձեռնարկատերերի համար: Դասընթացը տեղի ունեցավ ՄԱԿ ՓԳՀ գործընկեր «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական ՀԿ-ում:

Դասընթացից մեկ ամիս առաջ՝ Մտավոր սեփականության համաշխարհային օրը՝ Մարինե Ֆիդանյանը մտավոր սեփականության իրավունքի թեմայով դասընթաց վարեց ՄԱԿ-ի գրասենյակում: Լսարանը բաղկացած էր ՄԱԿ ՓԳՀ-ի և վերջինիս գործընկեր ՀԿ-ների ներկայացուցիչներից՝ ՀԿԽԸ, ՋիԱյԶեթ, ԿԱԶԱ շվեյցարական մարդասիրական հիմնադրամ, Առաքելություն Հայաստան, Սեյվ Դը Չիլդրն ինթերնեյշնլ, Հայկական Կարիտաս, ՕՔՍՖԱՄև այլ  կազմակերպություններ, որոնք իրականացնում են կենսագործունեության ապահովման, սկսնակ ձեռներեցության զարգացման, ինչպես նաև վերապատրաստման դասընթացներ Սիրիայից տեղահանված այն անձանց համար, ովքեր նախատեսում են կամ արդեն իսկ ձեռներեցությամբ են զբաղվում Հայաստանում:

Սիրիացի գործարարները, ովքեր Սիրիայում ապրելիս որոշ չափով ծանոթ էին իրենց մտավոր սեփականությանն առնչվող իրավունքներին, Հայաստանի համատեքստում այդքան էլ իրազեկ չէին վերոնշյալ իրավունքներից: Դասընթացի ընթացքում նրանք կիսվեցին իրենց մտահոգություններով, մարտահրավերներով որոնց հաճախ բախվում են ձեռնարկատիրական ոլորտում, ներառյալ ՄՍ իրավունքների պաշտպանությունը, բացի այդ նաև խոստովանեցին, որ իրականում Հայաստանի գործարար միջավայրը և վերջինիս առնչվող ՀՀ օրենսդրությունը բավականին բարդ և համալիր է նրանց համար:

Մասնակիցները բարձր գնահատեցին իրենց տրված հնարավորությունը նման ձևաչափի բաց և ինտերակտիվ դասընթացի մասնակցելու համար: Դասընթացի ընթացքում ներկայացվեց ՄՍ վերաբերյալ նյութը power point ձևաչափով, որն ուղեկցվեց նաև մի շարք պատկերավոր օրինակների ցուցադրմամբ. դասընթացի ամփոփմանը հաջորդեց հարց ու պատասխանը  և ակտիվ քննարկումները մասնակիցների և մասնագետի միջև:  Դասընթացի հիմնական խնդիրներն էին՝ ա) բարձրացնել մասնակիցների իրազեկությունը մտավոր սեփականության իրավունքների կարևորության վերաբերյալ, բ) սովորեցնել մասնակիցներին, թե ինչպես պաշտպանել ՄՍ իրավունքները, գ) բացատրել Հայաստանում ձեռնարկատիրությամբ զբաղվող թե՛տեղահանվածների, թե՛ տեղացիների ՄՍ իրավունքների չխախտելու կարևորությունը, դ) օգնել լսարանին հասկանալու ՄՍ իրավունքների խախտման արդյունքում առաջացող հետևանքները, ե) հասկանալ ՄՍ իրավունքների պաշտպանության կարևորությունը և օգտակարությունը սեփական բիզնեսի զարգացման տեսանկյունից; զ) լսել մասնակիցների ձեռնարկատիրական փորձի, մարտահրավերների և հաջողությունների վերաբերյալ պատմությունները:

Ներկայացման ընթացքում ՄՍ իրավունքներին առնչվող համապատասխան ասպեկտների շրջանակներում Մարինե Ֆիդանյանը անդրադարձավ նաև հետևյալ հարցերի կարևորությանը, ինչպիսիք են՝ ա) բիզնեսին առնչվող ՄՍ իրավունքների գրանցում, հեղինակային իրավունքի ավտոմատ/առանց գրանցման պահպանություն, ինչպես նաև ՄՍ իրավունքների պահպանման ժամկետների տարբերութուն;  բ) ապրանքային նշանի ստեղծում և ապրանքային նշանի գրանցումը մերժելու բացարձակ հիմքեքի քննարկում; գ) յուրահատուկ ձևով արտադրանքի փաթեթավորում, որը թույլ կտա հեշտությամբ ճանաչելի դառնալ  հաճախորդների շրջանում, դ) արտադրանքը գովազդելու նպատակով այցեքարտերի և թռուցիկների պատրաստում ե) նոր բիզնեսի հանդեպ ստեղծարար և նորարար մոտեցման ցուցաբերում զ) ապրանքներ արտադրելիս և գործարարությամբ զբաղվելիս Սիրիայից  ժառանգած իրենց ավանդական առանձնահատկությունների և բազմազանության պահպանում:

Ինչ վերաբերում է Հայաստանում սիրիական բիզնեսի կարևորությանը, Մարինե Ֆիդանյանը մասնավորապես նշեց. «Վստահությամբ կասեմ, և համոզված եմ, որ ձեր հաճախորդներն ու տեղացի գործարարները կհամաձայնեն, որ համ ու հոտ եք ավելացրել հայկական գործարար միջավայրին: Դուք՝ սիրիացի գործարարներդ, առավել վառ եք դարձրել մեր կյանքը, հարստացնելով այն ձեր տաղանդով և նորարարությամբ»:

«Չեմ վախենա ասել, որ դուք, իսկապես ձեր ներդրումն եք ունեցել երկրի տնտեսական զարգացման մեջ», – ավելացրեց տկ. Հասմիկ Խաչատրյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության ծրագրերի համակարգող:

«Մենք արժևորում ենք մեր փոխշահավետ համագործակցությունը ձեզ հետ, որ չնայած բոլոր դժվարություններին, տեղահանման արդյունքում կրած զրկանքներին, հաղթահարեցիք այդ ամենը և հաջողությամբ Հայաստանում բիզնեսներ հիմնեցիք», – ասաց Մարինե Ֆիդանյանն իր հերթին: «Պաշտպանե՛ք ՄՍ իրավունքները և  համալրե՛ք ձեր գիտելիքները  սեփական բիզնեսի զարգացման և բարգավաճման նպատակով: Բոլորիդ հաջողություն եմ մաղթում թե՛ գործարարության ոլորտում, և թե՛ անձնական կյանքում՚» – ասաց տկ. Մարինե Ֆիդանյանը դասընթացն ամփոփելիս:

Տարածել Facebook-ով Տարածել Twitter-ով

 

  • Մեր մասին
  • Ինչ ենք անում
  • Ում ենք օգնում
  • Գործընկերներ
  • Լուրեր
  • Փաստաթղթեր
  • Ներգրավվել

© UNHCR 2001-2025

  • Թեժ գիծ 0 8000 0025
  • Աշխատատեղեր և գնումներ
  • Կապ
  • Օգտվելու կարգ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Հետեւել