Գերագույն հանձնակատար
Գերագույն հանձնակատար
«ՄԱԿ ՓԳՀ-ն նավարկում է արտակարգ դժվարին ջրերում: Բազմաթիվ հակամարտությունների արդյունքում զանգվածային տեղահանման, ապաստանի նոր մարտահրավերների, մարդասիրական կարիքների և ռեսուրսների միջև ֆինանսավորման բացը և այլատյացության աճը շատ վտանգավոր են։»Ֆիլիպո Գրանդին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարն է: Առաջին անգամ նա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընտրվել է 2016 թ. հունվարի 1-ին՝ հինգ տարի ժամկետով։ Այդ ժամանակվանից ի վեր՝ նա երկու անգամ վերընտրվել է, և այժմ նրա պաշտոնավարման ժամկետը կլրանա 2025 թ. դեկտեմբերի 31-ին։
Գրանդին ծնվել է Միլանում 1957 թվականին և ավելի քան 30 տարի զբաղվել է փախստականների հարցերով և մարդասիրական աշխատանքներով: 2010 թվականից մինչև 2014 թվականը նա աշխատել է որպես UNRWA՝ Պաղեստինցի փախստականների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար, մինչ այդ եղել է գլխավոր հանձնակատարի տեղակալը 2005 թվականից: Նա նաև Աֆղանստանում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի տեղակալն էր և աշխատել է Աֆրիկայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և Ժնևի մեր կենտրոնակայանում գտնվող գրասենյակում:
Գրանդին արդի պատմության դիպլոմ ունի Միլանի պետական համալսարանից, փիլիսոփայության բակալավրի կոչում Հռոմի Գրիգորյան համալսարանից և Քովենտրիի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում: