Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Փախստականների համաշխարհային օր

Փախստականների համաշխարհային օր

Ամեն տարի, հունիսի 20-ին, աշխարհը նշում է այն մարդկանց ուժն ու քաջությունը, ովքեր հարկադրված են եղել լքել իրենց տունը՝ խուսափելու հակամարտությունից կամ հետապնդումներից։Փախստականների համաշխարհային օրը միացեք մեզ եւ ցույց տվեք ձեր համերաշխությունը հարկադիր տեղահանության ենթարկված մարդկանց հետ։

© UNHCR/Jeoffrey Guillemard

Այս տարի՝ Փախստականների համաշխարհային օրվա գլխավոր թեման փախստականների հետ համերաշխությունն է՝ հանուն այնպիսի աշխարհի, որտեղ փախստականներին գրկաբաց են ընդունում։

​Այժմ, քան երբեւէ, փախստականներն ունեն մեր համերաշխության կարիքը։ Համերաշխությունը նշանակում է մեր դռները բաց պահել, գնահատել նրանց ուժեղ կողմերն ու նվաճումները, և խորհրդածել նրանց առջև ծառացած մարտահրավերների շուրջ։ Հարկադրաբար տները լքած մարդկանց հետ համերաշխությունը նշանակում է նաև լուծումներ գտնել նրանց դժվարին իրավիճակներին՝ վերջ դնելով հակամարտություններին, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ իրենց տները, ապահովելով, որ նրանք հնարավորություն ունենան բարգավաճելու այն համայնքներում, որոնք ընդունել են իրենց, և երկրներին տրամադրելով փախստականներին ներառելու և աջակցելու համար անհրաժեշտ ռեսուրսները։

Right
Center

Ինչպե՞ս կարող եք արտահայտել փախստականների հետ Ձեր համերաշխությունը։

Տալ

Աջակցեք երիտասարդ փախստականներին, որպեսզի նրանք հետամուտ լինեն բարձրագույն կրթություն ստանալու։ Ձեր աջակցությունը կարող եք արտահայտել՝ նվիրատվություն կատարելով «Ձգտել ավելինի» արշավին.

Ջատագովել

Միացեք մեր սոցիալական հարթակներին՝ դրանով օգնելով բազմապատկել փախստականների ձայները Փախստականների համաշխարհային օրը։ Հետեւեք մեզ Facebook, Instagram, LinkedIn, TikTok եւ Twitter սոցցանցերում։

Իմանալ

Բացահայտեք հարկադիր տեղահանման վերաբերյալ ամենաթարմ վիճակագրական տվյալները եւ միտումները եւ իմացեք, թե ինչպես են փախստականները եւ տեղահանված այլ անձինք կրում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը եւ ինչպիսի գործունեություն են ծավալում իրենց համայնքներում՝ մասնակցելով այս հարցմանը։

Փախստականների համաշխարհային օրվա պատմությունը եւ նպատակը

Փախստականների համաշխարհային օրը լույս է սփռում փախստականների իրավունքների, կարիքների եւ երազանքների վրա՝ օգնելով համախմբել քաղաքական կամքը եւ ռեսուրսները, որպեսզի փախստականները ոչ միայն գոյատեւեն, այլեւ բարգավաճեն։