Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Քաղաքացիություն չունեցող անձինք

Քաղաքացիություն չունեցող անձինք

Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի վերաբերյալ 1954 թվականի կոնվենցիայի առաջին հոդվածի առաջին կետը տալիս է քաղաքացիություն չունեցող անձի սահմանումը որպես «անձ, որը որևէ պետության օրենսդրության համաձայն չի համարվում քաղաքացի»:Միջազգային հանրությունը վաղուց ընդունել է, որ յուրաքանչյուր անձ, անկախ իր գտնվելու վայրից, պետք է որևէ պետության օրինական քաղաքացի լինի:

Քաղաքացիություն չունեցող ընտանիք Հայաստանում © UNHCR/Bagrat Grigoryan

Այնուամենայնիվ, այսօր աշխարհում մոտ 15 միլիոն քաղաքացիություն չունեցող անձ ապրում է հասարակության լուսանցքում՝ զրկված մարդու հիմնարար իրավունքներից և անձնական ազատությունից։

Հայաստանում այսօր քաղաքացիություն չունեցող 373 անձ է բնակվում։ #IBelong (#ԵսՊատկանումեմ) արշավի շրջանակներում ՄԱԿ ՓԳՀ-ն հանդես է գալիս որպես քաղաքացիություն չունեցող անձանց հետ կապված օրենսդրական և ընթացակարգերի կատարելագործման ջատագով՝ նպաստելով քաղաքացիություն չունեցող բնակչության վերաբերյալ տվյալների համակարգված հավաքագրմանը:

ՄԱԿ ՓԳՀ-ն նաև աջակցում է ՀՀ կառավարությանը՝ ապաքաղաքացիության սահմանման արդար և արդյունավետ ընթացակարգի մշակման հարցում, ինչպես նաև նպաստում փաստաթղթերի ընթացակարգերի հասանելիությանն ու պարզեցմանը և քաղաքացիություն չունեցող անձանց համար քաղաքացիության ձեռքբերման դյուրացմանը:

Հայաստանում ապաքաղաքացիության պատճառների և քաղաքացիություն չունեցող անձանց խնդիրների հանգուցալուծման մասին լրացուցիչ տեղեկության համար կարող եք ծանոթանալ 2013 թվականին ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից հրապարակված «Questions of Nationality and Statelessness in Armenia» վերլուծությանը: