Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

ՄԱԿ-ի գործակալություններ

ՄԱԿ-ի գործակալություններ

Image

ՊԳԿ

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը մասնագիտացված գործակալություն է, որն առաջնորդում է սովի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը: ՊԿԳ-ի գերնպատակն է մարդկանց ամենուրեք ապահովել ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ բավարար քանակությամբ բարձրորակ սննդի կայուն աղբյուրներով:

Image

ԱՄԿ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը խթանում է սոցիալական արդարությունը և միջազգայնորեն ճանաչված մարդու և աշխատանքային իրավունքները՝ հետևելով իր հիմնարար առաքելությանը, համաձայն որի սոցիալական արդարությունը էական նշանակություն ունի համընդհանուր և կայուն խաղաղության համար:

Image

ՄՄԿ

Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հավատարիմ է այն սկզբունքին, որ մարդասիրական և կանոնավոր միգրացիան օգուտ է բերում միգրանտներին և հասարակությանը: Որպես միգրացիայի առաջատար միջազգային կազմակերպություն՝ ՄՄԿ-ն գործում է միջազգային հանրության իր գործընկերների հետ համատեղ:

Image
ՄԱՁԻԱՀ
ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը նորարարական գործընկերություն է, որն առաջնորդում և ոգեշնչում է աշխարհին՝ հասնելու ՄԻԱՎ-ի կանխարգելման, բուժման, խնամքի և աջակցության ծառայությունների համընդհանուր հասանելիությանը:
Image
ՄԱԶԾ
Մնայուն ներկայություն ունենալով շուրջ 170 երկրում և տարածքում` ՄԱԶԾ-ն աշխատում է աղքատությունը վերացնելու ուղղությամբ՝ միաժամանակ պաշտպանելով մոլորակը: ՄԱԶԾ-ն օգնում է երկրներին մշակել ամուր քաղաքականություններ, հմտություններ, գործընկերություններ և ինստիտուտներ՝ իրենց առաջընթացը պահպանելու համար:
Image
ԱԱՎ
ԱԱՎ-ն տրամադրում է մասնագիտական անվտանգության և ապահովության ծառայություններ` հնարավորություն տալով ՄԱԿ-ին իր ծրագրերը կյանքի կոչել ողջ աշխարհում:
Image
ՄԱԲՀ
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը ՄԱԿ-ի առաջատար գործակալությունն է այնպիսի աշխարհի կառուցման գործում, որտեղ յուրաքանչյուր հղիություն ցանկալի է, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ և յուրաքանչյուր երիտասարդի ներուժ՝ իրացված: ՄԱԲՀ-ն գործում է 155 երկրներում և տարածքներում։
Image
ԱՀԿ
ԱՀԿ-ի նպատակն է ողջ աշխարհի մարդկանց համար կառուցել ավելի լավ, առողջ ապագա:
Image
ՄԱՏԿ
ՄԱԿ-ի Տեղեկատվական կենտրոնը խթանում է լայն հասարակության կողմից ՄԱԿ-ի նպատակների և գործունեության ըմբռնումն ու աջակցությունը` ամենուրեք մարդկանց շրջանում և, հատկապես, զարգացող երկրներում կազմակերպության աշխատանքի վերաբերյալ տեղեկատվություն տարածելով:
Image
ՅՈՒՆԻՍԵՖ
ՅՈՒՆԻՍԵՖ-ն աշխատում է 190 երկրներում և տարածքներում՝ երեխաների կյանքը փրկելու, նրանց իրավունքները պաշտպանելու և վաղ մանկությունից մինչ պատանեկություն իրենց ողջ ներուժը իրացնելու հարցում աջակցելու համար:
Image
ՄԱԱԶԿ
ՄԱԱԶԿ-ի առաքելությունն է ներառական և կայուն արդյունաբերական զարգացման (ՆԿԱԶ) միջոցով աղքատության վերացումը: ՄԱԱԶԿ-ն քարոզում է, որ ՆԿԱԶ-ը տնտեսական, սոցիալական և բնապահպանական հարթությունների հաջող ինտեգրման հիմնական շարժիչն է, որն անհրաժեշտ է կայուն զարգացումն ամբողջությամբ իրականացնելու համար։
Image
ՊՀԾ
Պարենի համաշխարհային ծրագիրը կյանքեր փրկող և կյանքեր փոխող առաջատար մարդասիրական կազմակերպություն է, որը պարենային օգնություն է տրամադրում արտակարգ իրավիճակներում և աշխատում է համայնքների հետ՝ սնուցման բարելավման և կայունության ամրապնդման նպատակով: