Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Պետական կառույցներ

Պետական կառույցներ

Ներքին գործերի նախարարության Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը քննում է ապաստան ստանալու մասին դիմումները եւ որոշումներ է կայացնում Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին դիմումների վերաբերյալ:

Գործունեության շրջանակը.

• Ապաստան հայցողների ընդունելություն.

• Փախստականի կարգավիճակի որոշում.

• Ինտեգրման աջակցություն.

• Փախստականների ինտեգրման խթանում՝ գործընկեր կազմակերպությունների ծրագրերին ուղղորդման միջոցով։

Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, 0037, Կարապետ Ուլնեցի փ. 31/3

Հեռախոս՝ +374 60 275 014, +374 60 275 034

Էլ-փոստ`[email protected]

Մարդու իրավունքների պաշտպան (օմբուդսմեն)

Պաշտպանը հանդես է գալիս որպես անկախ պետական պաշտոնատար անձ, ով հետեւում է պետության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ հանրային ծառայությունների բնագավառում գործող կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը: Պաշտպանը նպաստում է նաեւ խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը:

Հասցե` 0002, Երեւան, Պուշկինի փող. 56ա

Հեռախոս՝ +374 10 537 651

Էլ-փոստ՝ [email protected]

Թեժ գիծ՝ 116

Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն

Քրեակատարողական հիմնարկում գտնվող ապաստան հայցողները կարող են դիմել քրեակատարողական հիմնարկի վարչակազմին՝ խնդրելով իրենց դիմումն ուղղել Միգրացիոն պետական ծառայություն: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը պարտավոր է ապաստան հայցողին հայտնել նրանց օրինական իրավունքներն ու պարտավորությունները: Հարցազրույցը եւ ապաստան հայցողների կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները գրանցվում եւ փոխանցվում են Միգրացիոն պետական ծառայությանը:

Հասցե` Երեւան 0061, Արշակունյաց պողոտա 63

Թեժ գիծ՝ +374 10 442 273