Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Դոնորներ

Դոնորներ

ՄԱԿ ՓԳՀ-ի գործունեությունը գրեթե ամբողջովին իրականացվում է կառավարությունների, միջպետական դերակատարների, ՄԱԿ-ի արտակարգ իրավիճակների հիմնադրամի ինչպես նաև այլ հիմնադրամների և մասնավոր հատվածի կամավոր նվիրատվությունների շնորհիվ։ ՄԱԿ-ի բյուջեն սահմանափակ ֆինանսական ներդրում է ապահովում (մոտ 2%): Այդ պատճառով, ՄԱԿ ՓԳՀ-ն կլոր տարին աշխատում է տեղական և միջազգային մակարդակներում իր ծրագրերի համար դրամահավաք կազմակերպելու և ծագած արտակարգ իրավիճակներում հումանիտար օգնություն տրամադրելու համար։

Աջակցություն դոնոր կառույցներից © UNHCR/Inna Mkhitaryan

ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը երախտապարտ է բոլոր նվիրատուներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել Հայաստանում մեր ծրագրերի աջակցության գործում՝ թույլ տալով մեզ ապահովել անհրաժեշտ պաշտպանություն, ապաստան և կրթություն փախստականների, փախստականի իրավիճակում գտնվող անձանց, ապաստան հայցողների և քաղաքացիություն չունեցող անձանց համար։

2021 թվականին ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակին անհրաժեշտ էր 15,4 միլիոն ԱՄՆ դոլար՝ փախստականների իրավիճակում հայտնված մարդկանց կարիքներին արձագանքելու և կանոնավոր տարեկան ծրագիրը ապահովելու համար: Միջգերատեսչական արձագանքման պլանի ֆինանսական պահանջները կազմում էին 49,3 միլիոն ԱՄՆ դոլար:

ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակը երախտապարտ է այն բոլոր դոնորներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել 2021 թվականին Հայաստանում մեր ծրագրերի իրականացման գործում.

Հայաստան | Եվրոպական միություն (ECHO) | Ճապոնիա | Ռուսաստանի Դաշնություն |Ամերիկայի Միացյալ Նահանգներ | ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամ (CERF) | GAP Inc. | UPS Corporate