Հայտեր ներկայացնելու հրավեր. «ՃԱՄՊՐՈՒԿ 2024» մրցույթ
Հայտեր ներկայացնելու հրավեր. «ՃԱՄՊՐՈՒԿ 2024» մրցույթ
Մրցույթին կարող են ներկայացվել 2023 թ. դեկտեմբերի 5-ից մինչև 2024 թ. դեկտեմբերի 10-ն ընկած հատվածում հրապարակված, հետևյալ թեմաների և/կամ բնակչության խմբերի վերաբերյալ նյութերը.
- Միգրացիոն գործընթացներ․ միտումներ, սահմանահատումներ, ոլորտի վերլուծություն
- Իմիգրացիոն հոսքեր․ կացության կարգավիճակներ, միտումներ և ինտեգրում
- Աշխատանքային միգրացիա, էմիգրացիոն հոսքերը Հայաստանից, ոլորտի խնդիրները
- Վերադարձ և վերաինտեգրում
- Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ․ կարգավիճակ, փաստաթղթավորման գործընթացներ, ինտեգրում, ոլորտի խնդիրներ
- Ապաստան հայցողներ, փախստականներ․ նրանց մասնակցությունը ընդունող համայնքի կյանքին
- Քաղաքացիություն չունեցող անձինք
- ԵՄ-ՀՀ վիզաների ազատականացման գործընթաց
- Անկանոն միգրացիան դեպի ԵՄ, դրա կանխարգելումը և հետևանքները։
Մրցույթին կարող են մասնակցել հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի, էլեկտրոնային մեդիայի բոլոր ժանրերում գործունեություն ծավալող լրագրողներ և թղթակիցներ, անկախ բլոգերներ, լուսանկարիչներ, մուլտիմեդիայի մասնագետներ։
Ուշադրություն․ մրցույթի շրջանակում չեն դիտարկվի այն նյութերը, որոնք ստեղծվել են որևէ դրամաշնորհային ծրագրի շրջանակում՝ վճարովի հիմունքներով։
Ներկայացված աշխատանքները կգնահատվեն ժյուրիի կողմից, ինչի արդյունքում կազդարարվեն 1-ին, 2-րդ և 3-րդ մրցանակների հաղթողները։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2024 թ. դեկտեմբերի 18-ին, Երեւանում։
Նյութերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2024 թ. դեկտեմբերի 10-ը, ժ. 23։59, էլ-փոստի [email protected] հասցեին՝ պարտադիր նշելով հետևյալը.
- հեղինակի անունը և ազգանունը, հեռախոսի համարը, էլ-փոստի հասցեն,
- հրապարակման ամսաթիվը, հղումը, հեղինակության լրացուցիչ հիմնավորում (եթե մասնակիցը տեսնում է դրա կարիքը), լրատվամիջոցի անվանումը։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 94 738 454 (Անի) կամ +374 93 253 151 (Օֆելյա)։
* * *
«ՃԱՄՊՐՈՒԿ 2024» լրագրողական մրցույթի նպատակը թեմատիկ որակյալ լուսաբանումը խրախուսելն է։ 2010 թվականից ի վեր՝ Հայաստանում փախստականների, բռնի տեղահանված անձանց և միգրանտների խնդիրների ու նրանց ինտեգրման գործընթացների վերաբերյալ գրագետ մեդիա բովանդակությունը քաջալերելով՝ նպատակ ունենք ոգեշնչելու լրագրողներին՝ առավել ընդգրկուն, ճշմարիտ և անաչառ մոտեցումներ ցուցաբերելու տեղահանության և միգրացիայի վերաբերյալ լուսաբանման գործում։
«ՃԱՄՊՐՈՒԿ 2024» լրագրողական մրցույթը իրականացվում է Եվրոպական միության Միգրացիոն գործընկերության գործիքի (MPF) միջոցով ֆինանսավորվող ՄՔՄՄԿ-ի և ՄԱԿ ՓԳՀ-ի համաֆինանսավորմամբ։