Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Հայաստանում ներկայացուցիչ

Հայաստանում ներկայացուցիչ

Տ-ն Մոնիկա Սանդրին հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը՝ սկսած 2024 թ. սեպտեմբերից։ՄԱԿ ՓԳՀ-ում իր 25-ամյա գործունեության ընթացքում նա աշխատել է Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի եւ Լատինական Ամերիկայի բազմաթիվ գրասենյակներում։ Հիշատակման արժանի է այն, որ տ-ն Սանդրին ստանձնել է Ենթագրասենյակի ղեկավարի պաշտոնը Չադում, որին հետեւել են ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցչի երեք պաշտոնները Էրիթրեայում, Վենեսուելայում եւ Հյուսիսային Մակեդոնիայում։

Monica Sandri_resized

Նախքան 1999 թվականին ՄԱԿ-ի Փախստականների գործակալությանը միանալը՝ Մոնիկա Սանդրին աշխատել է «Nuova Frontiera» ՀԿ-ում՝ որպես Առաքելության ղեկավար եւ տարածաշրջանային համակարգող Հարավային Կովկասում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան)։ Ավելի ուշ նա միացել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը, որտեղ երկու տարի պատասխանատու է եղել ընտրություններին եւ քվեարկություններին առնչվող գործողությունների համար։

Տ-ն Սանդրին միջազգային իրավունք եւ տնտեսագիտություն է սովորել Ֆլորենցիայի համալսարանում, իսկ բակալավրի աստիճան ստանալուց հետո նույն համալսարանից ստացել է Փիլիսոփայության մագիստրոսի կոչում։ Նա նաեւ սովորել է «London School of Economics & Political Science»-ում, որտեղ ուսանել է մարդու իրավունքներ եւ եվրոպական իրավունք։

Տ-ն Սանդրին տիրապետում է իտալերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն լեզուներին։

Ամուսնացած է, ունի երկու երեխա։