Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Փախստականներ եւ ապաստան հայցողներ

Փախստականներ եւ ապաստան հայցողներ

Մենք աշխատում ենք, որ բոլորն ունենան միջազգային պաշտպանության և ապահով ապաստան գտնելու իրավունք՝ փախչելով բռնությունից, հետապնդումից, պատերազմից կամ աղետից իրենց բնակության վայրում։1950-ից ի վեր՝ տարբեր աշխարհամասերում մենք բախվել ենք բազմաթիվ ճգնաժամերի եւ կենսական նշանակության օժանդակություն ենք տրամադրել փախստականներին, ապաստան հայցողներին, ներքին տեղահանված ու քաղաքացիություն չունեցող անձանց, որոնցից շատերը չունեն մեկը, ում կարող են դիմել։ Մենք օգնում ենք փրկել կյանքեր եւ տեղահանված միլիոնավոր մարդկանց օգնում ենք կառուցել ավելի լավ ապագա։

Հայաստանի Սեւան քաղաքում ապաստան գտած փախստականների ընտանիք, 2024 թ. հունիս։ © UNHCR/Areg Balayan.

Հայաստանը շարունակում է լինել հյուրընկալ երկիր՝ փախստականների և ապաստան հայցողների համար, մինչ ամբողջ աշխարհում հակամարտությունների, բռնությունների և հետապնդումների հետեւանքով բռնի տեղահանվածների թիվը հասել է ռեկորդային մակարդակի: 2024 թվականի դեկտեմբերի դրությամբ՝ Հայաստանն ընդունել էր 140,260 փախստականի, փախստականի նման իրավիճակում գտնվող 4,124 անձի, եւ 981 ապաստան հայցողի։ 2024 թվականին գրանցվել է ապաստանի 663 նոր դիմում, իսկ ապաստան հայցողների ծագման առաջատար երկրներն են եղել Ուկրաինան, Իրաքը, Իրանը եւ Եգիպտոսը։

Հայաստանը հանդիսանում է Փախստականների կարգավիճակի մասին 1951 թ. կոնվենցիայի և Փախստականների կարգավիճակին վերաբերող 1967 թ. արձանագրության (այսուհետ՝ 1951 թվականի կոնվենցիա) և մարդու իրավունքների համապատասխան միջազգային փաստաթղթերի մասնակից պետություն։

Միջազգային իրավունքի այս գործիքները կիրարկվում են 2008 թ. «Փախստականների և ապաստանի մասին» օրենքով (Օրենք թիվ ՀՕ-211-Ն), որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Օրենքը նախատեսում է փախստականի կարգավիճակի տրամադրում՝ 1951 թվականի կոնվենցիայի համաձայն: Ի հավելումն, զինված հակամարտությունները, զանգվածային բռնությունները, մարդու իրավունքների զանգվածային խախտումները և այլ իրավիճակները նույնպես հանդիսանում են փախստականի կարգավիճակի տրամադրման առարկա` համաձայն ազգային օրենսդրության: Այն նաև նախատեսում է պաշտպանություն հարկադիր վերադարձից, եթե առկա է խոշտանգումների և դաժան վերաբերմունքի այլ ձևերի վտանգ ծագման երկրում: Զանգվածային ներհոսքի դեպքում օրենքով կարող է կիրառվել ժամանակավոր պաշտպանության ռեժիմ։

2023 թ. սեպտեմբերին ղարաբաղյան հակամարտության սրումից հետո շուրջ 115,000 մարդկանց ներհոսքին արձագանքելու համար Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունել է «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների ժամանակավոր պաշտպանության մասին» թիվ 1864 որոշումը, որի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թ. դեկտեմբեր։

Ժամանակավոր պաշտպանություն ստացած անձինք «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի հիման վրա ճանաչվում են որպես փախստական՝ խմբային որոշման հիման վրա, առանց դիմելու անհրաժեշտության, և օգտվում են Հայաստանի օրենսդրությամբ փախստականներին տրված բոլոր իրավունքներից։

Ապաստան հայցողների իրավունքների և պարտականությունների մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ ՄԱԿ ՓԳՀ «Help Armenia» վեբկայքից, հետեւյալ հղումով «Ապաստան հայցողների իրավունքները և պարտականությունները»։