Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Ներկայացվեց 2020-2021 թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագրի հաշվետվությունը

Ներկայացվեց 2020-2021 թթ. Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ՄԱԿ-ի միջգործակալական արձագանքման ծրագրի հաշվետվությունը

Ավելի քան 40,4 միլիոն ԱՄՆ դոլար է հավաքագրվել և հատկացվել Միջգործակալական արձագանքման ծրագրի միջոցառումների իրականացմանը, որոնք համակողմանիորեն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) և դրա շրջակայքից հակամարտության սրման հետևանքով Հայաստան ժամանած 90,000 մարդու կարիքների բավարարմանը:
23 August 2022 Also available in:

Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ տ-ն Աննա-Կարին Օստը և ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար տ-ն Դնիս Սումփֆը © UN Armenia/ Sahakyan/2022

Որպես միջգերատեսչական արձագանքման համակարգողներ՝ ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը և ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, Հայաստանում ՄԱԿ-ի թիմի, գործընկերների և ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ միասին ներկայացրեցին Հայաստանի Միջգործակալական արձագանքման 2020-2021 թթ. ծրագրի կատարման հաշվետվությունը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության սկզբից ևեթ ՄԱԿ-ը և գործընկերները նախաձեռնեցին Միջգործակալական արձագանքման ծրագիրը, որպեսզի լրացնեն ՀՀ կառավարության ջանքերը Լեռնային Ղարաբաղից և դրա շրջակայքից Հայաստանում ապաստանած 90,000 մարդու (որոնց 88 տոկոսը կանայք և երեխաներ են) մարդասիրական օգնություն, ներառյալ կացարան, բժշկական ծառայություններ, պարենամթերք, դրամական միջոցներ և պաշտպանական աջակցություն տրամադրելու ուղղությամբ։

Միջգործակալական արձագանքման ծրագրի գործընկերները համակարգել են ջանքերը հինգ մարդասիրական թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում և սերտ համագործակցել պետական և տեղական իշխանությունների, ներառյալ մարզպետարանների, ինչպես նաև այլ շահագրգիռ կողմերի հետ: Միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում տրամադրված օգնությունն ուղղակիորեն իր նպաստը բերեց ինչպես փախստականի իրավիճակում գտնվող բնակչությանը, այնպես էլ հյուրընկալող համայնքներին:

Պաշտոնական մեկնարկի ժամանակ՝ վերջնական հաշվետվության մեջ արձանագրված արդյունքներն ու ձեռքբերումները ներկայացվեցին ինչպես կառավարությանը, այնպես էլ գործընկերներին, այդ թվում՝ ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային և ազգային ՀԿ-ներին, միջկառավարական կազմակերպություններին, պետական կառույցներին և միջազգային կազմակերպություններին:

Իր ողջույնի խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր գնահատեց միջգործակալական արձագանքման ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և բոլոր գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը և կատարված աշխատանքը:

«Ծրագիրը և դրա իրականացման համակարգումը կարևոր դեր ունեցան հրատապ աջակցության հավաքագրման համար՝ ընդլայնելով մարդասիրական գործունեության մեջ դոնորների մասնակցությունը», - նշեց Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար տ-ն Լիլա Փիթրս Յահիան։

Մարդասիրական և զարգացման գործընկերները ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի հետ միասին կարևոր փոփոխություն են բերել տեղահանվածների բարեկեցության և կյանքում. մասնավորապես 71,218 անձ օգտվել է տարրական օգնությունից, 45,745 անձ՝ սեզոնային ապրանքներից, 26,730 անձ/6,051 տնային տնտեսություն ներգրավվել է պաշտպանական մշտադիտարկման միջոցով, 8,383 երեխա և դեռահաս ներգրավվել է տարբեր միջոցառումների շրջանակներում՝ հնարավորություն ստանալով լավ ուսումնական միջավայր ունենալու և այլն:

«ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը շնորհակալություն է հայտնում դոնոր երկրներին՝ ստանձնած հաձնառության և Հայաստանում խոցելի ընտանիքներին տրամադրված աջակցության համար», - նշեց Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ Ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը։

«Պետության և հասարակական կազմակերպությունների միջև արդյունավետ համակարգման ու համագործակցության արդյունքում՝ Հայաստանում ՄԱԿ-ի գործակալությունները առաջնահերթ և խիստ կարևոր աջակցության ծրագիր իրականացրեցին տեղահանված ընտանիքների համար՝ շնորհիվ 2021 թվականին բազմաթիվ դոնորների օժանդակության։ Այն բարելավեց պաշտպանության միջավայրը և թեթևացրեց համայնքների բեռը, որ գրկաբաց ընդունել և հոգ են տարել տեղահանված ընտանիքների մասին, մասնավորապես՝ խոցելի կանանց, երեխաների և տարեցների», - եզրափակեց Աննա-Կարին Օստը։

Դոնորները և իրականացնող գործընկերները կիսվեցին կարծիքներով և գոհունակությամբ արտահայտվեցին ճգնաժամին նպատակաուղղված արձագանքելու վերաբերյալ։

Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրի վերջնական հաշվետվությանը կարելի է ծանոթանալ այստեղ: