Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Արտակարգ մարդասիրական օգնություն Սիրիայից տեղահանված եւ Հայաստանում ապաստանած անձանց

Արտակարգ մարդասիրական օգնություն Սիրիայից տեղահանված եւ Հայաստանում ապաստանած անձանց

ՄԱԿ-ի Փախստականների հայաստանյան գրասենյակը մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայից Հայաստան տեղահանված խոցելի ընտանիքներին՝ նրանց հիմնական կարիքները հոգալու և ՔՈՎԻԴ-19 համավարակի առաջ բերած սոցիալ-տնտեսական մարտահրավերները մեղմելու նպատակով։
13 October 2020 Also available in:

Syrian-Armenian entrepreneur © UNHCR/Anahit Hayrapetyan

Մարդասիրական օգնությունն իրականացվել է «ՄԱԿ-ի ՔՈՎԻԴ-19-ին արձագանքման եւ վերականգնման՝ բազմագործընկեր նպատակային հիմնադրամի» ծրագրի շրջանակում, որի նպատակն էր աջակցել Կառավարության ջանքերին՝ ապահովելու տեղահանված սիրիացի ընտանիքների ներառումը պատրաստվածության և արձագանքման ազգային ծրագրերում։

Համառոտ տվյալներ

  • Ընդհանուր առմամբ, 247 տնային տնտեսություն բազմանպատակ դրամական օգնություն է ստացել բանկային փոխանցումների միջոցով։
  • Դրամական օգնության ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 70,000 ԱՄՆ դոլար։

Նպատակ և օգնության շրջանակ

Միավորված ազգերի կազմակերպության և մարդասիրական արժեքների ոգուն համահունչ և բնակչության վրա ՔՈՎԻԴ-19 համավարակի և արտակարգ դրության տնտեսական ազդեցությունները մեղմելուն ուղղված կառավարության ջանքերը լրացնելու նպատակով՝ ՄԱԿ ՓԳՀ-ն մշակել է արտակարգ մարդասիրական օգնության բաղադրիչ՝ ուղղված ծայրահեղ անապահով տեղահանված ընտանիքներին։ Շահառուների շրջանակը ներառել է անձանց, որոնք դուրս էին մնացել պետական աջակցության ընթացիկ ծրագրերից և, հետևաբար, ի վիճակի չէին հաղթահարել համավարակի՝ իրենց կենսամիջոցների վրա ունեցած հետևանքները։

2020 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին ՄԱԿ ՓԳՀ-ի գործընկեր «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ն՝ պետական մարմինների, ՄԱԿ-ի գործակալությունների եւ գործընկեր ՀԿ-ների հետ սերտ համագործակցությամբ մեկանգամյա դրամական օգնություն է տրամադրել։ Կրկնությունների վերացման և ջանքերի փոխլրացման միջոցով Ծրագիրն ապահովեց, որ ոչ ոք չանտեսվի։ Շահառու ընտանիքներն ընտրվել են ըստ հետեւյալ չափանիշների. միայնակ տարեց, ռիսկային խմբի կին կամ երեխա, հաշմանդամություն և հատուկ կարիքներ ունեցող անձինք, միայնակ ծնողներ կամ խնամակալներ, ինչպես նաեւ հեռավոր համայնքներում բնակվող և կենսապայմանների, պատշաճ կրթության, սոցիալական ծառայությունների ու համայնքի աջակցության, սոցիալական պաշտպանության ծրագրերից օգտվելու սահմանափակ հնարավորություն ունեցող անձինք։

Հաշվի առնելով ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված և ամիսներ տևած արտակարգ իրավիճակը, որն ազդում էր Հայաստանում բնակվող տեղահանված բնակչության վրա, ՄԱԿ ՓԳՀ-ն նախաձեռնեց աջակցության երկու ծրագիր, որոնցից առաջինը, որը նպաստեց 507 անապահով փախստականների, ապաստան հայցողների և բնակչության այլ տեղահանված խմբերի, կյանքի կոչվեց անցած գարնանը: Օգնության ծրագրերին զուգահեռ ընթանում էին նաև սննդամթերքի և հագուստի, դիմակների և հիգիենայի պարագաների բաշխման, իրազեկության բարձրացման և խորհրդատվության, անկողնային հիվանդների և տարեցների խնամքի, ինչպես նաև խոցելի ընտանիքների իրազեկման և այլ արտակարգ օգնության աշխատանքներ: