Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Սիրիահայ կանանց պատրաստած դիմակներն օգնում են Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարում

Սիրիահայ կանանց պատրաստած դիմակներն օգնում են Հայաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարում

«Փախստականներն ունեն հմտություններ և տաղանդներ, որոնց զարգացման և ծաղկման համար միայն հնարավորություն է անհրաժեշտ։ [Ստեղծված] յուրաքանչյուր կտորի հիմքում ընկած է պատմության և մշակույթի մի պատմվածք, պատերազմից ու հետապնդումներից խուսափած մարդուն տրված հնարավորություն՝ աշխարհին առաջարկելու գեղեցիկ ու նրբաճաշակ մի բան։»
Ֆիլիպպո Գրանդի, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար
21 May 2020

Syrian-Armenian entrepreneur © UNHCR/Anahit Hayrapetyan

Հայաստանում կորոնավարակի աննախադեպ տարածումը նպաստում է դիմակների պահանջարկի աճին

Տիկին Վանի Նալբանդյանի կողմից ղեկավարվող «Նոր արև» կարուձևի ատելիեում աշխատում են մի խումբ սիրիահայ կանայք, որոնք ներառվել են ոչ բժշկական դիմակների պատրաստման աշխատանքներում։ ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակն ու գործընկերներն այցելեցին Սիրիահայ միության կողմից հիմնված «Արդյունաբերական գոտում» աշխատող այս տեղահանված կանանց։

««Նոր Արև»-ն ինձ տվեց որոշակի եկամուտ ստեղծելու և ընտանիքիս կարիքները հոգալու հնարավորություն. Արտակարգ իրավիճակի այս դժվարին օրերում, երբ մարդիկ դիմակների կարիք ունեն, ինձ համար պատիվ է, որ հմտություններս ու գիտելիքս կարող եմ ծառայեցնել ինձ ապաստան տված հանրությանը», նշեց սիրիահայ կանանցից մեկը՝ չկտրվելով իր աշխատանքից։

Այս ջանասեր կանայք միացել են ՄԱԿ ՓԳՀ և վերջինիս գործընկեր MADE51-ի դիմակների պատրաստման գլոբալ նախաձեռնությանը՝ նպաստելով փախստականների ինքնաբավությանը և կանանց հզորացմանն ամբողջ աշխարհում։