Հայտ ներկայացնելու հրավեր. 20-րդ հանրապետական պարալիմպիկ փառատոն
Հայտ ներկայացնելու հրավեր. 20-րդ հանրապետական պարալիմպիկ փառատոն
Պարալիմպիկ փառատոնի շրջանակում մարզիկները կմրցեն հետեւյալ յոթ մարզաձեւերում՝
- անվասայլակով բասկետբոլ,
- սեղանի թենիս,
- ծանրամարտ,
- լող,
- բոչիա,
- շախմատ,
- աթլետիկա։
2024 թվականի Պարալիմպիկ փառատոնը նշանակալից է այն առումով, որ այս անգամ խրախուսվում է Հայաստանում բնակվող, հաշմանդամություն ունեցող փախստական անձանց մասնակցությունը։ Կարող են դիմել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական մարզիկներ Հայաստանի բոլոր մարզերից։ Հաղթողները ստանալու են տարբեր պարգեւներ։
Պարալիմպիկ փառատոնի նպատակն է ներգրավել եւ հզորացնել հաշմանդամություն ունեցող անձանց՝ խթանելով նրանց ֆիզիկական ակտիվությունը եւ առողջությունը, որպեսզի ոչ ոք, այդ թվում՝ բռնի տեղահանված անձինք, չանտեսվեն:
Մասնակիցները կարող են գրանցվել՝ էլ-փոստի [email protected] եւ [email protected] հասցեներին ուղարկելով հետեւյալը.
- Անուն, ազգանուն, ծննդյան թիվ.
- Փախստականի կարգավիճակը հավաստող փաստաթղթի կամ անձնագրի պատճեն.
- Ֆիզիկական հաշմանդամությունը հավաստող փաստաթղթի պատճեն.
- Առավելագույնը երկու մարզաձեւ, որոնց տիրապետում եք եւ ցանկանում եք մրցակցել։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ հուլիսի 10, 2024 թ., ժ. 23։59։
Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 043 560 707 հեռախոսահամարով (երկուշաբթիից ուրբաթ, ժամը 12:00-18:00):