Դոնորները 4.4 միլիարդ ԱՄՆ դոլար են նվիրաբերում Սիրիային
Դոնորները 4.4 միլիարդ ԱՄՆ դոլար են նվիրաբերում Սիրիային
Photo c. UNHCR
Նախորդ չորեքշաբթի Բրյուսելում կայացած դոնորների համաժողովի պատվիրակները նվիրաբերել են 4,4 միլիարդ ԱՄՆ դոլար՝ պատերազմի հետևանքով տեղահանված սիրիացիներին և տարածաշրջանում նրանց հյուրընկալող երկրներին աջակցություն ցուցաբերելու նպատակով: Եվս 3,4 միլիարդ ԱՄՆ դոլար հատկացվել է 2019 և 2020 թվականների համար: 2018 թվականի համար հավաքագրված գումարը չհասավ 7-ից 8 միլիարդ ԱՄՆ դոլարի, որն ըստ ՄԱԿ-ի անհրաժեշտ էր 5,6 միլիոն սիրիացի փախստականներին և Սիրիայում գտնվող 13 միլիոն կարիքավոր անձանց աջակցելու համար: Նվիրաբերություն է կատարել 36 երկիր, այդ թվում Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան:
Ինչպես հայտնեց ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակներում օգնության համակարգող Մարկ Լոուկոկը մամուլի ասուլիսի ընթացքում, ԱՄՆ-ը դեռևս չի կատարել նվիրաբերություն: «Կատարյալ աշխարհում մենք կցանկանայինք հավաքագրել նույնիսկ ավելի մեծ գումար և մենք դեռ ակնկալում ենք այս տարի ստանալ լրացուցիչ ֆինանսավորում»,- ասաց նա: ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին համաժողովին ներկա երկրներին կոչ արեց ընդլայնել վերաբնակեցման ծրագրերը սիրիացի փախստականների համար: «Մենք պետք է շարունակենք նախանշած ուղղությունը և շարունակական աջակցություն ու միասնություն ցուցաբերենք Սիրիայի ժողովրդի, ինչպես նաև նրանց ընդունող համայնքների հանդեպ»,- ասաց նա: