Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

ՄԱԿ ՓԳՀ-ն հրավիրում է համատեղ նշելու Փախստականների համաշխարհային օրը

ՄԱԿ ՓԳՀ-ն հրավիրում է համատեղ նշելու Փախստականների համաշխարհային օրը

Հունիսի 20-ին և 21-ին նախատեսվում են հետևյալ միջոցառումները.
17 July 2017 Also available in:

Refugee Youth Coalition © UNHCR

Երեքշաբթի, հունիսի 20, 2017 թ., 11:00, ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճ (տևողությունը՝ մոտ մեկ ժամ)

ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ պարոն Քրիստոֆ Բիրվիրթի բրիֆինգը լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների համար՝ սիրված երգչուհի և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ազգային հետևորդ Զարուհի Բաբայանի և մտահոգության ներքո գտնվող մի խումբ անձանց մասնակցությամբ։

Հանդիպումը հնարավորություն կընձեռի ներկաներին տեղեկացնելու ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում փախստականների և տեղահանված անձանց իրավիճակի, ինչպես նաև նրանց ինտեգրման ճանապարհին հանդիպած մարտահրավերների և նվաճումների մասին։ Հանդիպման ընթացքում կցուցադրվեն նաև որոշ տեսանյութեր։

Չորեքշաբթի, հունիսի 21, 2017 թ., 12։30, ՄԱԿ-ի գրասենյակի նախասրահ

Փախստականների համաշխարհային օրվան նվիրված միջոցառումը, որը կազմակերպել են ՄԱԿ ՓԳՀ-ն և GIZ EISRA-ն, մեկտեղ կժողովի կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային ու սփյուռքի կազմակրեպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև մտահոգություն առարկա հանդիսացող անձանց։

Միջոցառումը ներառում է՝

  • փախստականների համաշխարհային օրվա ուղերձներ ՄԱԿ ՓԳՀ-ի և GIZ-ի կողմից.
  • սիրիահայ միության և կին ձեռներեցների ներկայացումները.
  • փախստականների թեմայով թատերական ներկայացում «Թատրոն 8» ՀԿ-ի կողմից.
  • Սիրիայից ետղահանված ձեռներեցների աշխատանքների ցուցահանդես-վաճառք.
  • լուսանկարների և տեսանյութերի ցուցադրություն.
  • համերգ երեխաների կողմից։

Սիրով սպասում ենք ձեզ Փախստականների համաշխարհային օրվա միջոցառումներին։

Հունիսի 20-ին նշվող Փախստականների համաշխարհային օրը մեզ հնարավորություն է տալիս ուշադրության առնելու տեղահանված բնակչության կացությունը Հայաստանում և աշխարհում, հարգանքի տուրք մատուցելու փախստականներին ու տեղահանված ընտանիքներին իրենց խիզախության, դիմակայունության և ընդունող երկրում նոր կյանք սկսելու կամքի համար, հիանալու նրանց ձեռնարկատիրական նվաճումներով և ցույց տալու, որ մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին։

Միացեք մեր #WithRefugees արշավին այսօր