Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Ֆրանսիական պատվիրակությունն այցելեց Տավուշի մարզի փախստականներին

Ֆրանսիական պատվիրակությունն այցելեց Տավուշի մարզի փախստականներին

Հունիսի 30-ին, ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցներն ուղեկցեցին Ֆրանսիայի Օ դը Սեն շրջանային խորհրդի նախագահ Ժորժ Սիֆրեդիի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությանը, որն այցելեց Տավուշի մարզ, որտեղ բնակվում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված փախստականներ։ ԱՅցելության նպատակը նրանց հետ հանդիպելն էր, հասկանալը նրանց բարեկեցության մակարդակը, ինչպես նաեւ՝ առկա կարիքների գնահատումը։
30 June 2024 Also available in:

Պատվիրակությունն այցելեց Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի եւ «Հանուն հավասարության» մարդու իրավունքների ՀԿ-ի՝ Իջեւանում գտնվող գրասենյակ։ Այստեղ պատվիրակության անդամները կարեւոր հանդիպում ունեցան մի խումբ փախստական կանանց, տղամարդկանց ու տարեցների հետ։

Հյուրընկալող համայնքի՝ «Հանուն հավասարության» ՀԿ-ի նախագահ տիկին Մանուշ Մարալչյանի և համայնքի սոցիալական աշխատող տիկին Գրետա Հարությունյանի հետ քննարկումների ընթացքում պարոն Սիֆրեդին և նրա գործընկերները ծանոթացան համայնքի խնդիրներին, կարողություններին և շարունակական ջանքերին՝ փախստականների հարափոփոխ կարիքները բավարարելու համար։

Անդրադառնալով արտակարգ մարդասիրական օգնությանը, այդ թվում՝ ձմեռային նախապատրաստման աջակցությանը և դրամական օգնությանը, փախստականները խորին երախտագիտություն հայտնեցին Հայաստանի կառավարությանը, Իջևանի համայնքապետարանին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և միջազգային հանրությանը, ինչպիսիք են Ֆրանսիայի կառավարությունն ու ժողովուրդը: Իջևանում տնային այցելությունների ժամանակ փախստականները կիսվեցին իրենց առօրյա կյանքի մտահոգություններով, ապագայի և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ անորոշություններով, դժվարություններով, շարունակական դրամական օգնության անհրաժեշտությամբ, կայուն կենսապահովման և բնակարանային ապահովմամբ, ինչպես նաև իրենց երեխաների համար բարձրագույն կրթության հասանելիությամբ:

«Մեր ստացած մարդասիրական օգնությունը շատ ժամանակին էր և կարևոր։ Դուք օգնեցիք մեզ հաղթահարել ձմեռային մարտահրավերները, հաստատվել, կենտրոնանալ մեր երեխաների ուսման և ապագայի վրա, ինչպես նաև աշխատանք փնտրել համայնքում», - կիսվեց հինգ երեխաների փախստական մայր Արմինեն՝ Իջևանում իր վարձակալած բնակարան այցելության ժամանակ։

Դաշտային այցելության ավարտին պարոն Սիֆրեդին և նրա գործընկերները գնահատեցին ընդունող համայնքի համագործակցային ջանքերը և փախստականների դիմադրողականությունը։

ՄԱԿ ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Հայաստանի կառավարությանը, ընդունող համայնքներին և դոնորներին, ինչպիսին է Ֆրանսիան, Հայաստանում փախստականներին ցուցաբերած անսասան աջակցության համար։

Merci, peuple français, d'être aux côtés des réfugiés et des communautés d'accueil en Arménie!