Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Վերապատրաստում միգրացիոն հարցերի ինտեգրման թեմայով

Վերապատրաստում միգրացիոն հարցերի ինտեգրման թեմայով

Մասնակիցները տեղեկացան, թե ինչպես համակարգված ինտեգրել միգրացիան ՄԱԿ-ի գործընկերության շրջանակներում և դրան ուղեկցող Երկրների Ընդհանուր Վերլուծություններում։
16 July 2021 Also available in:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը ողջունում է ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի շրջանակներում անցկացվող «Միգրացիայի ինտեգրումը Երկրի ընդհանուր վերլուծության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի համատեքստում» վերապատրաստման մասնակիցներին։

Ի շարունակություն 2021 թ. հունիսին Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի պաշտոնական գործարկմանը՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) հայաստանյան առաքելությունը, ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի ՄՄԿ-ի և ՄԱԿ-ի Զարգազման ծրագրի (ՄԱԶԾ)-ի կողմից ղեկավարվող թիվ 2.1 աշխատանքային խմբի շրջանակում, իրականացրեց «Միգրացիայի ինտեգրումը Երկրի ընդհանուր վերլուծության և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակի համատեքստում» թեմայով վերապատրաստում` նախատեսված Հայաստանում և Վրաստանում գործող ՄԱԿ-ի գործակալությունների աշխատակիցների համար։

Արարողությանը բացման խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ​​համակարգող և Հայաստանում ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի համանախագահ պրն. Շոմբի Շարփը՝ նշելով միգրացիայի կարևորությունը՝ ՄԱԿ-ի 2030 զարգացման օրակարգի իրականացման համատեքստում և ավելացնելով, որ միգրացիան անմիջականորեն կապված է Կայուն զարգացման բոլոր 17 նպատակների և դրանց թիրախների հետ, ինչը նշանակում է, որ 2030-ի օրակարգը անհնար կլինի իրականացնել՝ առանց հաշվի առնելու միգրանտներին և առհասարակ շարժունակությունը:

Վերապատրաստմանը ներկա եղան Հայաստանի և Վրաստանի ՄԱԿ-ի Միգրացիոն ցանցի անդամ գործակալությանների ներկայացուցիչներ, այդ թվում ` ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը, ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակը, Աշխատանքի միջազգային կազմակերպությունը, ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագիրը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Միգրացիայի միջազգային կազմակերպությունը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, ՄԱԿ Կանայք և Ժնևի միջազգային քննարկումների ներկայացուցչությունը։

Վերապատրաստումն ընդգրկել էր 3 հիմնական ուղղվածություն․ Միգրացիայի գլոբալ համաձայնագիրը և 2030 օրակարգը, ընդհանուր երկրի վերլուծությունը և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակը, գործընկերությունը, մշտադիտարկումը, հաշվետվությունն ու դրամահավաքը:

Հաշվի առնելով դասընթացի յուրահատուկ ուսումնառության նպատակները՝ ՄԱԿ-ի ներկայացուցչական թիմերը և այլ շահագրգիռ կողմերը ​​տեղեկացան այն մասին, թե ինչպես համակարգված կերպով ինտեգրել միգրացիան ՄԱԿ-ի Կայուն զարգազման գործընկերության շրջանակներում և դրան ուղեկցող Երկրների Ընդհանուր Վերլուծություններում, ավելին՝ թե ինչպես է միգրացիայի ինտեգրումը Գործընկերության շրջանակներում նպաստում ՄԱԿ-ի անվտանգ, կանոնավոր և համակարգված միգրացիայի մասին գլոբալ համաձայնագրին և ինչպես է այն իր հերթին նպաստում Կայուն զարգացման նպատակների իրականացմանը:

Այս մեկօրյա հանդիպման ընթացքում Հայաստանի և Վրաստանի մասնակիցները ստեղծեցին աշխատանքային խմբեր, որպեսզի փորձարկեն, թե ինչպես ՄԱԿ-ի Գլոբալ համաձայնագրի նպատակներն ու առաջնորդող սկզբունքները կարող են նպաստել Կայուն զարգացման նպատակների առաջընթացին և օպտիմալացնել վերջիններիս շրջանակում միգրացիայի ինտեգրման արդյունավետությունը։