Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Ավելի քան 1.2 մլն մարդ է ստորագրել ‪#‎WithRefugees համերաշխության խնդրագիրը‬‬‬‬

Ավելի քան 1.2 մլն մարդ է ստորագրել ‪#‎WithRefugees համերաշխության խնդրագիրը‬‬‬‬

Ավելի քան 1.2 մլն մարդ է ստորագրել ‪\X2F‎WithRefugees համերաշխության խնդրագիրը‬‬‬‬1.2 մլն ստորագրությամբ խորհրդանշական ‪\X72‎WithRefugees (\X78ՓախստականներիԿողքին) ‪ խնդրագիրը պաշտոնապես հանձնել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և Գլխավոր Ասամբլեայի 71-րդ նստաշրջանի նախագահ Փիթեր Թոմսոնին: Հանձնման արարողությունը տեղի է ունեցել Փախստականների ու միգրանտների հարցերով գագաթաժողովի նախօրեին, որը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում: Հիշեցնենք, որ ‪\XD5‎WithRefugees ‪ հեշթեգով խնդրագրի ստորագրումը մեկնարկել էր այս տարվա հունիսին ՄԱԿ- ի փախստակաների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: ‬‬‬‬‬‬‬‬‬‬‬‬
19 September 2016 Also available in:

#WithRefugees (#ՓախստականներիԿողքին) ‪ հեշթեգով քարոզարշավի խնդրագիրը կոչված է աշխարհին հասցնել այն բոլոր մարդկանց ձայները, ովքեր օգնության կարիք ունեն, ինչպես նաև ցույց տալ, որ միջազգային հանրությունը փախստականների կողքին է: Այն կոչ է անում միջազգային հանրությանը մոբիլիզացնել աջակցությունը այն մարդկանց նկատմամբ, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները, որպեսզի պատսպարվեն հակամարտություններից ու հետապնդումներից: Այդ մարդիկ հաճախ բախվում են ազգայնական հռետորաբանության, կացարան փնտրելու ճանապարհին իրավունքների լուրջ սահմանափակման: Խնդրագիրը կոչ է անում 193 պետություններին ապահովել փախստական երեխաների համար կրթություն ստանալու, ինչպես նաեւ բոլոր փախստականներին աշխատելու, անվտանգության մեջ ապրելու հնարավորությունները:

Այսօր աշխարհում հաշվվում է 244 մլն միգրանտ և 65 մլն տեղահանված անձ:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ անմեղ մարդիկ մատնվեն անտարբերության: Մենք չենք կարող անտարբերության մեջ թողնել ընտանինքերի ողբերգությունը: Մենք կանգնած ենք փախստականների կողքին», – ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն՝ ավելացնելով, որ ինքը ստիպված է եղել հեռանալ տնից, երբ ընդամենը վեց տարեկան էր:

Նա ընդգծել է, որ պատերազմից հալածված ու իրենց բնակավայրերից տեղահանված մարդկանց օգնելու կամքն ու ցանկությունը մոբիլիզացրել է հազարավոր մարդկանց, նրանց օգնելու համար ձևավորել գլոբալ համերաշխություն:

«Մենք ապրում ենք հակամարտությունների սրման ու լուրջ ցնցումների ժամանակաշրջանում, ինչն ստիպում է ավելի մեծ թվով մարդկանց լքել իրենց տունն ու փրկություն փնտրել փախուստի մեջ: Սա մեր ժամանակի լուրջ մարտահրավերներից է»,- ասել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին:

Նա նշել է, որ Եվրոպան դրամատիկ տեսարանների ու պատմությունների ականատեսն ու ականջալուրն է դառնում: Հազարավոր մարդիկ կտրում-անցնում են Միջերկրական ծովը՝ փնտրելով անվտանգություն: Հազարավոր մարդիկ մահանում են ապաստանի որոնման ճանապարհին:

Ֆիլիպո Գրանդին ընդգծել է, որ խնդիրը վերաբերում է բոլորին, այն լուծելու համար անհրաժեշտ է փոխըմբռնում, կարեկցանք ու քաղաքական կամք: Այսօր Ֆիլիպո Գրանդին խնդրագրում ներառված կոչերը կհնչեցնի Փախստականների ու միգրանտների հարցերով գագաթաժողովի ընթացքում:

Նշենք, որ խնդրագրի ներքո իրենց ստորագրությունն են դրել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են ավստրալացի հայտնի դերասանուհի Քեյթ Բլանշետը, ով նաև ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է, Հալեդ Հոսեյն, ով բեսթսելլեր ճանաչված «Քամու ետևից վազողը» գրքի հեղինակ է, սուպերմոդել, նախկին փախստական Ալեկ Վեկը, դերասաններ Մարգո Ռոբինը, Բեն Սթիլերը, Հելեն Միրրենը և այլք: