Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին

Մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին

Մենք կանգնած ենք \X67ՓախստականներիԿողքինՀիմա ավելի, քան երբևէ մենք պետք է կանգնենք \XD6Փախստականներիկողքին:
Միացեք 1,903,012 մարդկանց, ովքեր խոստացել են իրենց աջակցությունը:
22 September 2018 Also available in:

Միջոնգը (14 տարեկան) Ջուլիետի և Մարտինի երկրորդ երեխան է։ Յաունեն (15 տարեկան) նրա լավագույն ընկերն է: Աղջիկները ապրում են ՄԱԿ ՓԳՀ-ի փախստականների ճամբարում:Միջոնգը հաճախում է ճամբարի տարրական դպրոց, քանի որ չկա միջնակարգ կրթություն, բայց ասում է, որ կարող է ձանձրանալ փոքր երեխաների հետ:

Ամեն օր պատերազմը ստիպում է հազարավոր ընտանիքների փախչել իրենց բնակավայրերից:

Ինձ և քեզ նման մարդկանց:

Դաժանությունից զերծ մնալու համար նրանք ամեն ինչ թողնում են ետևում, ամեն ինչ՝ բացառությամբ իրենց հույսերի և երազանքների, ապահով ապագա գտնելու հույսով:

ՄԱԿ ՓԳՀ-ն՝ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը, հավատում է, որ բոլոր փախստականներն արժանի են ունենալ ապահով կյանք:

Ավելացրե´ք ձեր անունը #ՓախստականներիԿողքին խնդրագրում`որոշումներ կայացնողներին հստակ հաղորդագրություն փոխանցելու համար, որպեսզի նրանք գործեն համախմբվածությամբ և պատասխանատվությամբ:

Մենք կանգնած ենք #ՓախստականներիԿողքին:

«Ստորագրի՛ր #WithRefugees խնդրագիրը։

“Դրսևորի՛ր համերաշխություն փախստականների հանդեպ։

Խնդրում ենք՝ կանգնի՛ր մեր կողքին:

Յուրաքանչյուր օր պատերազմը հազարավոր ընտանիքների ստիպում է լքել իրենց տներն ու փախչել: Այդ մարդիկ իմ ու քո պես մարդիկ են։

Բռնությունից խուսափելու և իրենց կյանքը փրկելու համար նրանք ամե՛ն բան են թողնում-հեռանում, ամենն, ինչ որ ունեն, բացառությամբ ավելի անվտանգ ապագա ունենալու իրենց փայփայած հույսերի և երազանքների:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարը` ՄԱԿ ՓԳՀ-ն, գտնում է, որ բոլո՛ր փախստականներն արժանի են ապրել ապահով ու անվտանգ կյանքով:

Ավելացրու քո անունը #WithRefugees խնդրագրի մեջ` հստակ ուղերձ հղելու որոշում կայացնողներին առ այն, որ իրենք պետք է համերաշխություն և ընդհանուր պատասխանատվություն դրսևորեն:

Խնդրագիրը որոշում կայացնողներից հայցում է.

  • Ապահովել յուրաքանչյուր փախստական երեխայի կրթությունը:

    • Ապահովել, որ յուրաքանչյուր փախստական ընտանիք ապրի ապահով:

    • Ապահովել, որ յուրաքանչյուր փախստական կարողանա է աշխատել կամ սովորել նոր հմտություններ` իր ընտանիքին օգնելու համար:

Մենք փախստականների կողքին ենք:

We stand Together with #WithRefugees »:

Քարոզարշավը կշարունակվի մինչև 2018 թ. «Փախստականների համար համաշխարհային համաձայնագրի» ընդունումը:

Ի՞նչ է «Փախստականների համար համաշխարհային համաձայնագիր»-ը

2018 թվականին աշխարհի առաջնորդները կժամանեն ՄԱԿ-ի գրասենյակ, որպեսզի ընդունեն փախստականների համաշխարհային ճգնաժամի կառավարման ավելի բարելավված համակարգ: «Փախստականների համաշխարհային համաձայնագիր»-ը վերաբերում է պատասխանատվության ճշգրիտ բաժանմանը, որտեղ հասարակության բոլոր հատվածները միասին կանգնած են #ՓախստականներիԿողքին և իրենց արդար մասնաբաժին աշխատանքն են կատարում, անհատ պետությունների վրա զանգվածային հարկադիր տեղահանման բեռը բարդելու փոխարեն: