Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Իրականացնող գործընկերներ

Իրականացնող գործընկերներ

Գործունեության շրջանակը

  • Սոցիալական ծառայություններ (խորհրդատվություն, ուղղորդում, ուղեկցում, միջնորդում, դեպքի վարում).
  • Իրավական իրազեկման հանդիպումներ տեղահանված անձանց համար.
  • Սոցիալ-հոգեբանական աջակցություն, ինտեգրմանն ուղղված միջոցառումներ.
  • Մարդասիրական, նյութական աջակցություն.
  • Տնային խնամքի ծառայություններ առանց ընտանիքի աջակցության մնացած, հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցներին.
  • Դրամական աջակցություն ապաստան հայցողներին և փախստականներին.
  • Սոցիալական տների հասանելիություն անօթևանության վտանգի տակ գտնվող անձանց.
  • Փախստականների պաշտպանության կարիքների մշտադիտարկում և ուղղորդումներ.
  • Քաղաքացիություն չունեցող և քաղաքացիություն չունենալու վտանգի տակ գտնվող անձանց նույնականացում և իրավաբանական աջակցություն (փաստաթղթավորում, ներկայացուցչություն դատարանում):

Հասցե՝ Գարեգին Նժդեհ փ. 42, ք. Երեւան, Հայաստան

Հեռախոս՝ +374 10 444 792, +374 94 440 793, +374 96 403 545

Էլ-փոստ` [email protected]

Facebook-ի էջ՝ www.facebook.com/MissionArmenia

Գործունեության շրջանակը.

  • Խորհրդատվության տրամադրում և ուղղորդում.
  • Թարգմանչական ծառայությունների մատուցում.
  • Տեղեկատվական հանդիպումների կազմակերպում և տեղեկատվական նյութերի տրամադրում.
  • Մոնիթորինգային այցերի իրականացում սահմանային անցակետեր և դասընթացների կազմակերպում սահմանապահների համար.
  • Կառավարության հաստատած ծրագրին համահունչ՝ դրամական օգնության տրամադրում փախստականներին։

Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Պարոնյան փ. 21/1

Հեռախոս՝ +374 60 625 063, +374 95 625 065, +374 55 625 065

Թեժ գիծ՝ 8184

Էլ-փոստ`[email protected]

Ֆեյսբուք՝ Armenian Red Cross Society

Գործունեության շրջանակը

  • ՄԱԿ ՓԳՀ-ի թեժ գծի վարում.
  • Միջմշակութային ակումբի վարում.
  • Միջմշակութային ճամբարների կազմակերպում.
  • Մշակութային փոխանակման և ինտեգրման նախաձեռնությունների իրագործում.
  • Առողջ ապրելակերպի և սպորտային գործունեության խթանում և տարածում.
  • Հայոց լեզվի դասընթացների կազմակերպում.
  • Մոբիլ երիտասարդական աշխատանք.
  • Միջմշակութային իրազեկման և հանդուրժողականության քարոզարշավ երիտասարդների կողմից։

Հասցե՝ Հայաստան, ք. Երեւան, Լուսինյանց փ․ 23

Հեռախոս՝ 374 10 541 844, 374 55 541 845

ՄԱԿ ՓԳՀ Թեժ գիծ՝ 0 8000 0025

Էլ-փոստ՝ [email protected]

Facebook՝ KASA Swiss Humanitarian Foundation

Գործունեության շրջանակը

  • Բազմակողմ գնահատման վրա հիմնված համայնքային խորհրդակցությունների անցկացում՝ վերհանելու այնպիսի կարիքներ, որոնք հնարավոր է հասցեագրել համայնքային աջակցության ծրագրերի միջոցով.
  • Նույնականացված և ընտրված համայնքային աջակցության ծրագրերի տեխնիկական գնահատում.
  • Ընտրված համայնքային աջակցության ծրագրերի շրջանակում վերանորոգման և փոքրածավալ վերակառուցման աշխատանքների իրականացում.
  • Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ՝ հնարավոր սոցիալական բնակարանների և կացարանների որոշարկում.
  • Ընտրված կառույցների տեխնիկական գնահատում:

Հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Վարդանանց փող, 5 Ա, բն․ 60

Հեռախոս՝ +374 11 555 080, +374 77 203 708

Էլ. փոստ՝ [email protected], [email protected]

Ֆեյսբուք՝ Action Against Hunger South Caucasus

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան սոցիալական պաշտպանության և սոցիալական ծառայությունների ոլորտում խոշորագույն պրոֆեսիոնալ կառույցն է Հայաստանում՝ շուրջ 1000 լիիրավ և համակիր անդամներով։ Ասոցիացիան հիմնել է սոցիալական աշխատանքի համայնքային կենտրոններ՝ բռնի տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնմանը և սոցիալական ինտեգրմանը նպաստելու նպատակով։

Գործունեության շրջանակը

Սոցիալական աշխատանքի կենտրոնների շրջանակում Ասոցիացիան նպաստում է տեղահանված ընտանիքների և ընդունող համայնքների խոցելի բնակչության դիմակայության բարձրացմանը՝ հետևյալ սոցիալական ծառայությունների միջոցով.

  • Սոցիալական խորհրդատվություն անհատներին և ընտանիքներին.
  • Սոցիալ-հոգեբանական վերականգնման ծառայություններ.
  • Սոցիալական աշխատանքի ծառայություններ.
  • Իրավաբանական խորհրդատվություն.
  • Սոցիալական ինտեգրման և համայնքային համախմբման խթանում.
  • Սոցիալ-տնտեսական ակտիվացում.
  • Իրազեկման հանդիպումներ։
  • ՏԻՄ-երի հետ համագործակցությամբ՝ համայնքային մակարդակում համակարգման հանդիպումներ՝ ապահովելու գործընկերների միջև ռեսուրսների արդյունավետ օգտագործում.
  • Սոցիալական ոլորտի աշխատուժի կարողությունների զարգացում։

Հասցե՝ Պարույր Սևակի 30, 43/1 բն, Երևան, 0014, ՀՀ

Հեռախոս՝ +374 11 601 600

Թեժ գիծ՝ +374 95 605 600

Էլ. փոստ՝ [email protected]

Ֆեյսբուք՝ https://www.facebook.com/armassociationofsocialworkers

Վորլդ Վիժն Հայաստան

Վորլդ Վիժնը երեխայակենտրոն քրիստոնեական կազմակերպություն է, որը Հայաստանում սկսել է իր գործունեությունը 1988 թվականին՝ ավերիչ երկրաշարժից տուժածներին շտապ օգնություն տրամադրելու համար։ Կազմակերպությունը տարածքային գրասենյակներ ունի Գեղարքունիքի, Սյունիքի և Տավուշի մարզերում, իսկ գործընկերների միջոցով ծրագրեր է իրականացնում նաև այլ մարզերում: Կազմակերպության նպատակն է Հայաստանը դարձնել հույսով և արժանապատվությամբ ապրող երեխաների ու պատանիների օրրան:

Գործունեության շրջանակը

  • Երեխաների և նրանց ընտանիքների դիմակայունության մակարդակի բարձրացում.
  • Աղետներին դիմակայման գործընթացների բարելավում.
  • Ընտանիքների կարողությունների բարձրացում՝ երեխաների հիմնական կարիքները բավարարելու համար.
  • Ամենախոցելի երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակի բարելավում.
  • Երեխաների պաշտպանության համայնքային կառույցների և մեխանիզմների ուժեղացում.
  • Համայնքների ընդհանուր դիմակայունության ընդլայնում.
  • Որակյալ և ներառական հանրային ծառայությունների հասանելիություն առավել խոցելի երեխաների և նրանց ընտանիքների համար։

Հասցե՝ Հայաստան, Երևան, Ռոմանոս Մելիքյանի փող. 1

Հեռախոս՝ +374 60 491 010

Էլ-փոստ՝ [email protected]

Facebook՝ World Vision Armenia – Վորլդ Վիժն Հայաստան


«HEKS/EPER Հայաստան»

«HEKS/EPER Հայաստան»-ը խթանում է գյուղական համայնքների ամրապնդումը՝ մանր ֆերմերային տնտեսությունների տնտեսական առաջընթացին օժանդակելու միջոցով՝ նպաստելով աղքատության կրճատմանը և Հայաստանի գյուղական շրջաններում դիմադրողականության բարձրացմանը։ Ընդունելով երիտասարդության կարևոր դերը խաղաղ հասարակությունների կառուցման գործում՝ կազմակերպությունը իրականացնում է նաև հակամարտությունների վերափոխման նախաձեռնություններ, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս դառնալ փոփոխությունների գործակալներ իրենց իսկ համայնքներում՝ խթանելով երկխոսությունը և սոցիալական համախմբվածությունը։

Գործունեության շրջանակը

  • Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական զարգացում.
  • Հակամարտությունների վերափոխում և երիտասարդական աշխատանք.
  • Մարդասիրական աջակցություն։

Հասցե՝ Հայաստան, Երևան 0002, Եկմալյանի փ․ 1

Հեռախոս՝ +374 44 244 007

Էլ-փոստ՝ [email protected]

Վեբ-կայք՝ Who we are | HEKS

Facebook՝ HEKS – EPER South Caucasus | Yerevan | Facebook