Close sites icon close
Search form

Search for the country site.

Country profile

Country website

Մանդատ և նպատակներ

Մանդատ և նպատակներ

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (ՄԱԿ ՓԳՀ) համաշխարհային կազմակերպություն է, որի նպատակն է փախստականների, բռնի տեղահանված անձանց եւ քաղաքացիություն չունեցող անձանց կյանքի փրկությունը, նրանց իրավունքների պաշտպանությունը և նրանց համար ավելի լավ ապագայի կառուցումը:ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանի Հանրապետությունում իր գործունեությունն սկսել է 1992 թ. դեկտեմբերին՝ նպաստելու փախստականների զանգվածային ներհոսքի հետ կապված մարդասիրական արձագանքման գործողություններին։

ՄԱԿ ՓԳՀ աշխատակիցը զրուցում է Գորիս գտնվող փախստականների հետ © UNHCR/Karen Minasyan

Հայաստանը ՄԱԿ ՓԳՀ-ի Գործադիր Կոմիտեի (EXCOM) լիիրավ անդամ է 2015 թվականից: ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան գրասենյակը կենտրոնացած է մարդասիրական կարիքների բավարարման և Հայաստանում ապաստան փնտրող տեղահանված բնակչության ինտեգրման խթանման վրա:

Հիմնվելով վերջին երեսուն տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացի վրա, մասնավորապես՝ օրենսդրական բարեփոխումների, ապաստանի ընթացակարգերի և մարդասիրական արձագանքման ցանցերի ստեղծման ոլորտում, ՄԱԿ ՓԳՀ 2025 թվականի համար սահմանված հիմնական ուղղություններն են․

  • Իրավական պաշտպանության ամրապնդում. միջազգային պաշտպանության ստանդարտի պահպանում և տեղահանված անձանց իրավունքների ու ծառայությունների հասանելիության ապահովում։
  • Ներառում և լիազորում. քաղաքականությունների և ծրագրերի առաջխաղացում, որոնք թույլ են տալիս փախստականներին և տեղահանված անձանց ակտիվորեն ներդրում ունենալ ընդունող համայնքներում և մասնակցել իրենց ապագայի ձևավորմանը։
  • Ապաքաղաքացիության վերացում. ապաքաղաքացիության վերացման ջանքերի արագացում՝ համաձայն #IBelong քարոզարշավի նպատակների։
  • Աղետների ռիսկի կառավարում և կլիմայական գործողություններ. կլիմայի կայունության և աղետների ռիսկի կառավարման ինտեգրում մարդասիրական ծրագրերում՝ տեղահանված բնակչությանը կլիմայի հետ կապված ռիսկերից և շրջակա միջավայրի խոցելիությունից ավելի լավ պաշտպանելու համար։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի մանդատը չի ներառում ապաստանի դիմումների ընդունումը՝ այլ երկրներ ապաստան հայցելու համար: Այլ երկրներում ապաստանի ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք դիմել համապատասխան երկրների դեսպանություններ: