Ֆրանսիական պատվիրակությունն այցելեց Տավուշի մարզի փախստականներին
Ֆրանսիական պատվիրակությունն այցելեց Տավուշի մարզի փախստականներին
Պատվիրակությունն այցելեց Կանանց աջակցման կենտրոն ՀԿ-ի եւ «Հանուն հավասարության» մարդու իրավունքների ՀԿ-ի՝ Իջեւանում գտնվող գրասենյակ։ Այստեղ պատվիրակության անդամները կարեւոր հանդիպում ունեցան մի խումբ փախստական կանանց, տղամարդկանց ու տարեցների հետ։
Հյուրընկալող համայնքի՝ «Հանուն հավասարության» ՀԿ-ի նախագահ տիկին Մանուշ Մարալչյանի և համայնքի սոցիալական աշխատող տիկին Գրետա Հարությունյանի հետ քննարկումների ընթացքում պարոն Սիֆրեդին և նրա գործընկերները ծանոթացան համայնքի խնդիրներին, կարողություններին և շարունակական ջանքերին՝ փախստականների հարափոփոխ կարիքները բավարարելու համար։
Անդրադառնալով արտակարգ մարդասիրական օգնությանը, այդ թվում՝ ձմեռային նախապատրաստման աջակցությանը և դրամական օգնությանը, փախստականները խորին երախտագիտություն հայտնեցին Հայաստանի կառավարությանը, Իջևանի համայնքապետարանին, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակին և միջազգային հանրությանը, ինչպիսիք են Ֆրանսիայի կառավարությունն ու ժողովուրդը: Իջևանում տնային այցելությունների ժամանակ փախստականները կիսվեցին իրենց առօրյա կյանքի մտահոգություններով, ապագայի և երկարաժամկետ ծրագրերի վերաբերյալ անորոշություններով, դժվարություններով, շարունակական դրամական օգնության անհրաժեշտությամբ, կայուն կենսապահովման և բնակարանային ապահովմամբ, ինչպես նաև իրենց երեխաների համար բարձրագույն կրթության հասանելիությամբ:
«Մեր ստացած մարդասիրական օգնությունը շատ ժամանակին էր և կարևոր։ Դուք օգնեցիք մեզ հաղթահարել ձմեռային մարտահրավերները, հաստատվել, կենտրոնանալ մեր երեխաների ուսման և ապագայի վրա, ինչպես նաև աշխատանք փնտրել համայնքում», - կիսվեց հինգ երեխաների փախստական մայր Արմինեն՝ Իջևանում իր վարձակալած բնակարան այցելության ժամանակ։
Դաշտային այցելության ավարտին պարոն Սիֆրեդին և նրա գործընկերները գնահատեցին ընդունող համայնքի համագործակցային ջանքերը և փախստականների դիմադրողականությունը։
ՄԱԿ ՓԳՀ-ն խորին շնորհակալություն է հայտնում Հայաստանի կառավարությանը, ընդունող համայնքներին և դոնորներին, ինչպիսին է Ֆրանսիան, Հայաստանում փախստականներին ցուցաբերած անսասան աջակցության համար։
Merci, peuple français, d'être aux côtés des réfugiés et des communautés d'accueil en Arménie!